Գրասենյակներ

Վեոլիա Ջուր ՓԲԸ սպասարկում է մայրաքաղաք Երևանը, 44 այլ քաղաքներ, 318 գյուղեր: Ընդամենը 363 բնակավայր: Դրանից բացի, այն մեծածախ ջրամատակարարման ծառայություններ է մատուցում 52 բնակավայրի: Ընդհանուր առմամբ ընկերությունը սպասարկում է 532 000 ակտիվ բաժանորդի:     
     Վեոլիա Ջուր ընկերությունն իր շուրջ 2900 աշխատակիցներով հանձն է առել ապահովել սպասարկման տարածքի խմելու ջրի արտադրության և վաճառքի, կեղտաջրերի մաքրման համակարգերի կառավարումը, բնակավայրերի բաշխիչ ցանցերի արդյունավետության բարձրացումն ու զարգացումը: