Ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայություն

Ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգեր

     Երևանում ջրամատակարարման կենտրոնացված համակարգը սկսել է գործել 1911 թվականի դեկտեմբերի 23-ին: Հիմնադիրը «Էրիվանյան ջրմուղ» ՓԲԸ -ն է` ինժեներ Վասիլի Միրզոևի գլխավորությամբ:   
19.04
 Ներկայումս, մայրաքաղաքը ջուր է ստանում 10 աղբյուրից, որոնք 103 կապտաժային կառույցներով, 39 արտեզյան և 30 խորքային հորատանցքով, 6 խոշոր պոմպակայանով` մեկ ամբողջություն են կազմում: Դրանք են. Ապարան, Գյումուշ, Արզնի, Շոր-շոր, Արզական, Կաթնաղբյուր, Գառնի, Արարատյան, Ծարավաղբյուր, Ձորաղբյուր-ԵրՀԷԿ: 
     Առաջինը՝ 1911 թվականի դեկտեմբերի 23-ին շարք է մտել Երևանից 20կմ հեռավորության վրա գտնվող Կաթնաղբյուրը, իսկ վերջին աղբյուրը՝ Արարատյանը սկսել է գործել 1975թ.: Ընդհանուր առմամբ մայրաքաղաքն աղբյուրներից մոտ 700 կմ երկարությամբ` ավելի քան 20 մայրուղային ջրատարներով ստանում է վայրկյանում մոտ 7,5-8,0 հազար լիտր կենարար հեղուկ:
     Երևան հասնելով՝ ջուրն ուղղալիորեն կամ 27 խումբ օրվա կարգավորման ջրամբարների (ՕԿՋ) միջոցով տրվում է ներքաղաքային բաշխիչ ցանց: Ջուրը քաղաքում սպառողներին է հասնում արյունատար անոթների դեր կատարող մոտ 1,900կմ երկարությամբ խողովակներով, որոնց գործունեությունը կարգավորում և ջրին «կանաչ ճանապարհ» են տալիս դիտահորերը՝ իրենց փականներով ու ճնշման կարգավորիչներով: Որտեղ ջրի ճնշումը չի բավարարում, գործի են դրվում բակային պոմպակայանները, որոնց թիվը մեզանում 396-ն է: Դրանք գործում են ինքնաշխատ եղանակով և բնակելիների վերին հարկերում ապահովում են կայուն ջրամատակարարում:
 
19.04
     
     Ինչ վերաբերում է ջրահեռացման համակարգին, ապա այն բաղկացած է 220 կմ կազմող արտաքաղաքային կոյուղատարներից եւ 950 կմ երկարությամբ ներքաղաքային կոյուղագծերից: Արտահոսող կոյուղաջրերը նախ ուղղվում են «Աէրացիա» մաքրման կայան, որտեղ ենթարկվում են մեխանիկական վերամշակման, այնուհետեւ թափվում են Հրազդան գետը: