ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Իրադարձություններ

 
«Մաքուր Սևան»-ը շարունակություն կունենա

     Սեպտեմբերին` հանգստյան կարճատև սեզոնի ավարտից հետո, ժամանակն էր «Մաքուր Սևան» ծրագրի արդյունքները ամփոփելու համար: Այդ նպատակը «Վեոլիա Ջրում» մեկ սեղանի շուրջ էր հավաքել ծրագրի մասնակից և շահագրգիռ կողմերին:

22.09+


     Հյուրընկալող կողմը` Վեոլիա Ջուր ընկերությունը` ի դեմս գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեի, ինչպես նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մուշեղ Կոշեցյանը, «Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի» ներկայացուցիչ Անդրանիկ Հարությունյանը, «Սևան Ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանը համատեղ քննարկեցին ավարտված հանգստյան սեզոնի արդյունքները, ի մի բերեցին առաջարկները, նախանշեցին առկա խնդիրներն ու հնարավոր ծրագրերը:

22.09++


     





     
     








     


Սևանին օգնելու, բնության հրաշքի առջեւ ծառացած խնդիրները լուծելու գործում իր մասնակցությունն ունեցավ ֆրանսիական Վեոլիա Գրուպը` շրջակա միջավայրի խնդիրներով զբաղվող աշխարհի խոշորագույն կազմակերպություններից մեկը, որն ի դեմս Վեոլիա Ջուր ընկերության, Հայաստանում է առաջիկա 15 տարվա գործունեության ծրագրով: Վերջինիս միջնորդությամբ Վեոլիա Գրուպը հավանություն տվեց «Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի» նախաձեռնած «Մաքուր Սևան» ծրագրին և իր կազմում գործող «Վեոլիա հիմնադրամի» միջոցով 50 հազար եվրո  հատկացրեց լողափերի մաքրության պահպանմանը: Բնական է, որ «Սևան Ազգային պարկը» շնորհակալությամբ ընդունեց այս օգնությունը ու իր կողմից արեց հնարավորինս հանրային` թվով 8 լողափ գործընթացում ներգրավելու համար: Համատեղ ուժերով մինչեւ հանգստյան սեզոնը՝ հուլիսի 1-ը, բոլոր հանրային լողափերը հագեցվեցին ընդհանուր հաշվով 158 աղբամանով, տեղադրվեցին 60 ցուցանակ՝ մաքրության պահպանման կոչերով, ստեղծվեցին 20 ժամանակավոր աշխատատեղ, ինչի կարիքը տարածաշրջանում զգալի էր:    

22.09+++

 
     Գուցե պատահականություն էր, բայց ոչ պատահական, որ բոլոր կողմերի շահերը այս ծրագրում համընկան: «Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամը» փնտրում էր գործունեության հերթական ոլորտ, «Սևան Ազգային պարկը» մտահոգ էր հանրապետության «Մաքուր Հայաստան» ծրագրում իր մասնակցությամբ, իսկ ֆրանսիական Վեոլիա Գրուպի հիմնական նպատակներից մեկը, ինչպես արդեն ասվեց, շրջակա միջավայրի խնդիրներին անդրադառնալն է: Դրա համար կարճ ժամանակում հնարավոր եղավ քննարկել, մշակել և իրականացնել «Մաքուր Սևան -2017» ծրագիրը: Ինչպես նշեց «Սեւան Ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանը, ծրագիրը ըստ էության պիլոտային էր, բայց դրա արդյունքները ամենևին էլ այդպիսին չես անվանի: Իսկապես, կատարվեց մեծածավալ և «Սևան ազգային պարկի» համար խիստ կարևոր աշխատանք, որի արժեքը լավագույնս գնահատեցին իրենք` հանգստացողները:
Աշխատանքների ընթացքին հետևելու համար, պարբերաբար, Սևանի հանրային լողափեր էին այցելում Վեոլիա Ջրի և «Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի» ներկայացուցիչները, որոնք «Սևան Ազգային պարկի» աշխատակիցների հետ ձեռնարկում էին հնարավորինս այցելուների հանգիստը լավագույնս կազմակերպելու համար:

22.09++++


     Այս ամենի մասին պատմող Վեոլիա Ջրի հակիրճ, բայց հագեցած ֆիլմը ներկաներին ոչ միայն լիարժեք տեղեկատվություն տվեց կատարած աշխատանքի, հանգստացողների կարծիքների, առաջարկների ու առկա խնդիրների մասին, այլ մեկ անգամ ևս ապացուցեց ծրագրի շարունակության անհրաժեշտությունը: Ստեղծված դրական մթնոլորտը տրամադրում էր հետագա աշխատանքի ու համագործակցության:  Մասնավորապես Վեոլիա Ջրի գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն կողմ է ևս 3-4 տարի այս ուղղությամբ աշխատելու` նոր գործընկերների և ֆինանսավորման աղբյուրների  առկայության դեպքում: Դրա համար էլ հրաժեշտի պահին հանդիպման մասնակիցները միմյանց ասացին. «Մինչ նոր հանդիպում, բարեկամներ» (À bientôt mes amis):
     Վեոլիա Գրուպը սպասում է նոր, հետաքրքիր ծրագրերի: 

Սեպտեմբերի 21-ը ՀՀ անկախության տոնն է
     Բարեկամներ, այսօր մեր անկախ հանրապետության 26-րդ տարեդարձն է: Ընդունեք այս առթիվ Վեոլիա Ջուր  ՓԲԸ տնօրինության ջերմ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները:
     ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅԱՍՏԱՆ
eqrt
ՆՐԱՆՔ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՓԱՐԻԶԻՑ

     Մեր ուսանողները Veolia Summer School 2017 -ում

14.08



     «Նրանք գնում են Փարիզ»: Այսպես էր կոչվում մեր հրապարակումը Վեոլիա Ջուր ՓԲԸ ֆեյսբուքյան էջում այս տարվա ապրիլին:
     Խոսքը, հիշեցնենք, այն մասին էր, որ Փարիզին կից Ժուի լը Մուտիե արվարձանում գործող Վեոլիա Ջրի հիմնադիր ֆրանսիական Veolia Group ընկերության Ամառային դպրոցի դասընթացին, առաջին անգամ Հայաստանից, Վեոլիա Ջրի նախաձեռնությամբ, մասնակցելու էին երկու ուսանող: Դրա համար, նախ՝ Ընկերության Մարդկային ռեսուրսների սպասարկման բաժնի կողմից բուհերից ընտրվել էր շուրջ 80 լավագույն մագիստրոս-ուսանող, ովքեր մասնագիտանում են բնապահպանական կամ ինժեներական ոլորտներում եւ գերազանց տիրապետում են անգլերենին: Նրանցից 15-ն անցել էին հաջորդ փուլ: Ի վերջո, Վեոլիա Ջրի տնօրինության կողմից ընտրվել էին 2-ը, որոնց թեկնածությունը հաստատվել էր Փարիզում:
Նրանք՝ Հայաստանի Ագրարային Համալսարանի ու Ագրոբիզնեսի Տեխասյան ուսուցման կենտրոնի ուսանող Ալբերտ Մուրադյանը եւ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ուսանող Գարո Կզիրյանը, խոստացել էին վերադարձից հետո կիսվել տպավորություններով:
Եւ ահա երիտասարդները տանն են: Ավելի ճիշտ՝ Կաթնաղբյուրի սանիտարական գոտում, որտեղ Վեոլիա Ջրի ներկայացուցիչների ու լրագրողների հետ ծանոթանում էին աղբյուրին, հիանում անաղարտ բնությամբ ու կիսվում Ֆրանսիայից ստացած տպավորություններով:
     Իսկ դրանք հրաշալի են: Ուսանողները պատմեցին Վեոլիա Գրուպի Ամառային դպրոցի մասին, ուսուցման կարգի, հետաքրքիր հանդիպումների, ջրի մաքրման ու թափոնների օգտագործման նոր տեխնոլոգիաների, աշխարհի տասնյակ երկրներից ժամանած իրենց հասակակիցների մասին:

14.08+


     Նայելու, տեսնելու, լսելու ու իմանալու շատ բան է եղել Ֆրանսիայում: Անչափ ուրախ են դասընթացներին մասնակցելու համար ու շնորհակալ են Վեոլիա Ջրից իրենց նման հնարավորություն ընձեռելու համար: Նրանք նաեւ նշեցին, որ դրանց մասնակիցներից շատերի անթաքույց երազանքը՝ Վեոլիա Գրուպի համակարգում աշխատելն էր՝ որպես շրջակա միջավայրի խնդիրների լուծմամբ զբաղվող աշխարհի լավագույն ու խոշորագույն ընկերություններից մեկի:
     Իր հերթին, Վեոլիա Ջրի Մարդկային ռեսուրսների սպասարկման բաժնի պետ Հասմիկ Մանուչարյանը նշեց, որ նրանց գործուղումը Ժուի լը Մուտիե ոչ մի պարտավորություն չի ենթադրում ընկերության առջեւ: Նման ճանաչողական այցերի հիմնական նպատակը երիտասարդների մտահորիզոնի ընդլայնում է, շրջակա միջավայրի խնդիրներին հաղորդակից դարձնելն ու օգնությունը իրենց ապագան սեփական ձեռքերով կերտելու հարցում:
Ալբերտ Մուրադյանն ու Գարո Կզիրյանը նույնպես ազատ են մասնագիտության ու աշխատավայրի ընտրության այցում: Սակայն Վեոլիայում համոզված են, որ տեսածն ու լսածը Veolia Summer School-ում իր ազդեցությունը կթողնի նրանց որոշման վրա ու կօգնի գտնել իրենց տեղը կյանքում:

14.08+++


     Իսկ հայ ուսանողների մասնակցությունը նշված դասընթացներին անպայման կշարունակվի, կդառնա ավանդույթ եւ, ով գիտի, գուցե դրանց հայաստանյան մասնակիցներից ոմանք ցանկանան անդամագրվել նաեւ Վեոլիա Ջրի աշխատակազմին:

Համապետական շաբաթօրյակ

     ՏԻՐՈՋ ԱՉՔՈՎ, ՀՈԳԱՏԱՐ ՁԵՌՔԵՐՈՎ

     Հայաստանում այսօր համապետական շաբաթօրյակ է: Մի փաստ, որ ինքնին վկայում է միջոցառման կարեւորության մասին: Բնականաբար, դրանից չէր կարող անմասն մնալ հանրապետության ջրամատակարարման համակարգերի օպերատոր Վեոլիա Ջրի 3000-անոց աշխատակազմը:

սֆ


     Պետք էր տիրոջ աչքով եւս մեկ անգամ ստուգել կառույցների վիճակը, հոգատար ձեռքերով ամենուր հավաքել աղբը, ավելորդ իրերը, քամուց ջարդված ծառերն ու ճյուղերը, սարքավորումներն ու խողովակները դնել իրենց տեղերում, կարգ ու կանոն հաստատել համակարգի հարյուրավոր կառույցներում: Լինեն դրանք աղբյուրների սանիտարական գոտիներ, պահեստներ, մեքենամեխանիզմների հավաքակայաններ, վարչական տարածքներ թե ջրամբարներ:   

ւիօ


 Բայց առաջնահերթություններ այնուամենայնիվ կան: Օրինակ, Երեւանում այսօր առավել ուշադրություն են դարձնելու բակային պոմպակայաններին: Առաջինը, որովհետեւ չէր խանգարի եւս մեկ անգամ ստուգել դրանց տեխնիկական վիճակը, այս շոգ եղանակներին պոմպակայանները պետք է գործեն անխափան, կենարար հեղուկը հասցնելով մինչեւ բազմաբնակարան շենքերի վերջին հարկեր: Եւ հետո, պոմպակայանները տեղադրված են բակային տարածքներով, հետեւաբար, միշտ պետք է ոչ պակաս, եթե ոչ ավելի, բարեկարգ լինեն, քան հարակից տարածքները: Ահա եւ ջանում են այսօր «Արեւելք» ու «Արեւմուտք» տարածաշրջանների տնօրինությունների մայրաքաղաքային ստորաբաժանումները:

ըի


     Հա, այն էլ ասենք, որ շաբաթօրյակը՝ շաբաթօրյակ, բայց ջրմուղագործների վրայից ոչ ոք չի հանել իրենց հիմնական պարտականությունների կատարումը: ճնշո՛ւմ չկա, ուրեմն՝ պետք է բարձրացնել, վթա՛ր է, պետք է վերացնել: Այդպես էլ գործում է այսօր Վեոլիա Ջրի աշխատակազմը Աշոցքից մինչեւ Մեղրի, Արմավիրից՝ Վարդենիս:

ՀՈՒԼԻՍԻ 5-Ը ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է
ՀՀ Սահմանադրությունից.
Հոդված 1. 
ryu
«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»:
ՀՈՒՆԻՍԻ 5-Ը ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է (World Environment Day)
     2017թ. կարգախոսը՝ «Ես բնության հետ եմ»
05.06
     Հռչակվել է 1972 թվականի դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջանին։ Նույն օրը, հաշվի առնելով խնդրի կարեւորությունը, նաեւ հիմնվել է մի նոր կազմակերպություն՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի մասին ծրագիր (UNEP)։ Հենց UNEP-ի հովանու ներքո էլ յուրաքանչյուր տարի նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը:
05.06+
     Այս Համաշխարհային օրվա ամսաթիվը ընտրվել է ի հիշատակ Ստոկհոլմի հանձնաժողովի աշխատանքների սկսման, որի մտահոգությունն է մարդու շրջակա միջավայրի խնդիրները։
     Գլխավոր Հանձնաժողովը իր որոշման մեջ կոչ է անում պետություններին և ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրը անցկացնել միջոցառումներ, որոնք կհաստատեն իրենց նվիրվածությունը շրջակա միջավայրի պահպանման և բարելավման վերաբերյալ։
05.06+++
     Իսկ թե ինչպես են սույն հարցին վերաբերվում Վեոլիա Ջրի համակարգում, որպես շրջակա միջավայրի ոլորտում գործող ընկերության, ընթերցողը կարող է դատել ներկայացվող լուսանկարներից:
ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է

Թող լինի միշտ արևը, 
Թող լինի միշտ երկինքը, 
Թող լինի միշտ մայրիկը 
Եւ թող միշտ լինեմ ես:
 

01.06
ՄԱՅԻՍԻ 28-Ը ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆՆ Է

     Բարեկամներ՝
     Մենք՝ թվով Երրորդ Հանրապետության կերտողներն ենք ու նրա ընթացքի վկաները: Բայց Երրորդ՝ նշանակում է եղել է նաեւ Երկրորդ Հանրապետություն, որը հաջորդել է Առաջինին: Երբ դարավոր անհայտությունից, տառապանքներից ու ձգտումներից հետո Հայ Ազգը հնարավորություն ստացավ իր Պատմական Հայրենիքի մի փոքրիկ անկյունում ստեղծել անկախ Պետականություն: 

nkarff

     Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց հռչակագիր, որում ասված է.
«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»:

     Միայն երկու տարուց քիչ ավելի տեւեց նրա գոյությունը. 1918թ. մայիսի 28 – 1920թ. դեկտեմբերի 2: Շատ բան հնարավոր չեղավ անել այդ ընթացքում, բայց ամենակարեւորն արվեց՝ դրվեց Առաջին Քարը անկախ Պետականության: Ունեցանք մեր դրոշն ու զինանշանը, օրհներգն ու դրամը: Հանրապետության Հիմնադիր Հայրերը հասցրեցին ստեղծել վարչական ապարատ, բանկ, բանակ, համալսարան, կայացան խորհրդարանական ընտրություններ … Արեցին ինչ կարողացան, նաեւ անարյուն իշխանությունը հանձնեցին համայնավարներին, լուսավոր գալիքի ակնկալիքով:

awr

Անշուշտ, եղել են այդ ընթացքում նաեւ սխալներ, սակայն Առաջին Հանրապետության անկման հիմնական պատճառներն իհարկե աշխարհաքաղաքական էին, որոնց դեմ արյունաքամ եղած Հայաստանը ոչինչ անել չէր կարող:

     Ճակատագրի կամոք մերօրյա սերնդին է վիճակված շարունակել հայ ժողովրդի լավագույն զավակների գործը, իրականացնել նրանց ծրագրերը, կերտել դարերի երազանք Հայաստան Աշխարհը:

     Շնորհավո՜ր ձեր տոնը, հարգելի հայրենակիցներ:

ՄԱՅԻՍԻ 9-Ը՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆ

     Հիշենք բոլորին, անուն առ անուն…
 
     Երեւի ճակատագրին է հաճելի եղել, որ համազգային սգո, տխրության ամսին անմիջապես հաջորդի հաղթանակների ՄԱՅԻՍԸ, որպես մահից հզոր, մեր ժողովրդի լուսավոր ապագան վկայակոչող ու կյանքի հավիտենականությունը խորհրդանշող ամիս: Ավարայր, Սարդարապատ ու Երկրորդ աշխարհամարտ, որոնց եկավ-ավելացավ 1992-ի մայիսի 9-ը իր ազատագրված Շուշիով:

ի?

Թերեւս մեր բոլորի ազգուտոհմի մեջ էլ կան Համաշխարհային պատերազմին  մասնակցած հարազատներ, իսկ որոշների ընտանիքներում՝ նաեւ Արցախի հերոսամարտի մասնակիցներ:
Հենց նրա՛նց մենք պետք է վաղը հիշենք ու շնորհակալություն հայտնենք մեր գոյության, մեր ներկայիս հնարավորության համար՝ կերտել նոր, անկախ Հայրենիք: 
Ուրեմն՝
Ակտիվորեն մասնակցե՛նք այդ օրվա պետական, համաժողովրդական ու ընտանեկան միջոցառումներին:
Մեծարե՛նք ողջերին՝ երկար կյանք ու հաջողություն մաղթելով նրանց:  
Նաեւ հիշենք այն հայորդիներին, ովքեր չվերադաձան ռազմի դաշտից՝ մեզ պատվիրելով իրենց երազանքների իրականացումը: Այդ թվում ջրմուղ-կոյուղու աշխատակիցներին:
Բոլորին, անուն առ անուն…
 
1941-1945 թթ.  Հայրենական Մեծ Պատերազմում զոհված
Երևանի Ջրմուղ-կոյուղու աշխատակիցները

Եռ



Բաբայան Մուշեղ
Գրիգորյան Զախար
Հովսեփյան Մուրադ 
Մնացականյան Խորեն
Նազարյան Աղասի 
Պետրոսյան Արշակ
Սահակյան Գրիգոր
Ստեփանյան Մանուկ
Սուլթանյան Հովհաննես






1988-1994թթ. Արցախյան հերոսամարտում զոհված
Երևանի Ջրմուղ-կոյուղու աշխատակիցները

ռը




Վարդևանյան Վահագն
Խաչատրյան Վարդան
Սարգսյան Շահեն
 
Հավերժ փա՛ռք մեր հերոսներին:

ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ՁԵՐ ՏՈՆԸ, ՋՐՄՈՒՂԱԳՈՐԾՆԵ՛Ր

     Մայիսի 1-ը՝  Աշխատանքի Օր
   
     Բարեկամներ,
 
     Մայիսը հայության համար հպարտության, հաղթանակի եւ ուրախության ամիս է:
     Այս Եռատոն ամսին Եռագույնը ծածանվելու է ամենուր, վկայելով մեր ազգի կորովը, աշխատելու, արարելու ցանկությունն ու կարողությունը եւ հաղթելու ու իր ապագան սեփական հողի վրա կերտելու վճռականությունը:
Առաջինը՝ Աշխատանքի օրն է, որ նշվում է աշխարհի 142 երկրում՝ ի հիշատակ 1886թ. դրամատիկ իրադարձությունների, երբ ամերիկացի ու կանադացի աշխատավորները ցույց  էին կազմակերպել աշխատանքային 8-ժամյա օր սահմանելու պահանջով: Չիկագոյում ցույցը ցրելու ժամանակ սպանվեց 8 ոստիկան և 4 ցուցարար, տասնյակ մարդիկ տուժեցին:  

nkar1

     1889թ. Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսը որոշում ընդունեց նշված դեպքերի կապակցությամբ մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին: Առաջին անգամ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը նշվեց 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում և մի շարք այլ երկրներում:
     Խորհրդային Հայաստանում եւս այն մշտապես նշվում էր, բնականաբար որոշակի գաղափարական թեքումով, ինչը սակայն չէր խանգարում Մայիսի 1-ը ընկալել որպես իրոք աշխատավորության տոն: Անկախությունից հետո, նորից գաղափարական նկատառումներից ելնելով, տոնը չեղյալ հայտարարվեց, ինչ բնականաբար ցավագին ընկալվեց հասարակության կողմից: Հետո վերականգնվեց 2001թ.-ին՝ որպես տոնական, ոչ աշխատանքային, բայց միեւնույն է՝ Աշխատավոր Մարդու, կնշանակի նաեւ մեր՝ Ջրմուղագործների Օր, մարդկանց, ովքեր այսօր իրենց ոչ դյուրին աշխատանքով Հայաստանում այդ կենսական ռեսուրսով ապահովում են բնակչության 73 տոկոսին:
     Շնորհավո՜ր ձեր տոնը, բարեկամներ: Ձեզ լավ տրամադրություն: Թող հաղթական մայիսը բացվի համընդհանուր ուրախությամբ:
           

nkar2


     Ի դեպ, մայիսի 1-ը Եվրոպայում, այդ թվում Ֆրանսիայում, լայնորեն նշվում է նաեւ որպես հովտաշուշանի (ландыш) տոն:

Մեզ մոտ հոբելյան է

10 ՏԱՐԻ ՆՐԱՆՔ ՈՒՇԱԴԻՐ ԼՍՈՒՄ ԵՆ ՁԵԶ

2007թ. ապրիլի 1-ին Veolia Group-ի մաս կազմող Երեւան Ջուր ՓԲԸ - ում ստեղծվեց
«1-85 հեռախոսային կենտրոն»-ը
 
10 տարի առաջ հենց այս օրերին էր, որ նորաստեղծ «Երևան Ջուր» ընկերությունում սկսեց գործել  «ճակատային գիծը» ի դեմս «1-85 հեռախոսային կենտրոն»-ի: Այն իր վրա վերցրեց թերևս ամենակարևոր և ծանր պարտականությունը`լինել միջնորդ ընկերություն-սպառող հարաբերություններում:

1-85-1

Բայց սկզբում ուսուցման շրջանն էր նորահավաք աշխատակազմի, որն իրականացրեցին հանրապետության լավագույն մասնագետները: Հարկ էր նրանց սովորեցնել սպառողների հետ շփումների արվեստին, հասկանալ գործի նրբությունները, իմանալ ընկերության տարբեր ծառայությունների գործունեության ոլորտն ու աշխատանքի առանձնահատկությունները եւ, իհարկե, հնարավորինս ուշադիր ու համբերատար լինել սպառողների նկատմամբ:

1-85-2


24/7/365 սկզբունքով աշխատող հեռախոսային կենտրոնը հաճախորդներից ստացվող տեղեկատվությունը on-line ռեժիմով փոխանցում է ընկերության համապատասխան ծառայություններին, սահմանված ժամկետներում արձագանքելու նպատակով: Չնայած ծանրաբեռնված և լարված աշխատանքին` օրական 1200-ի հասնող զանգերին օպերատորները պատասխանում են ժպիտով, աշխատում բարեխղճորեն, ամեն ինչ անում բաժանորդին օգնելու համար:
Այսօր համոզված կարելի է ասել, որ մեկ տասնամյակը բոլորած ծառայությունը կայացել է: Իհարկե, եղել են կադրային փոփոխություններ, շատերն են գնացել, եկել են նորերը, սակայն ձեւավորված ավանդույթները պահպանվել են, որի առանցքը ուշադրությունն է սպառողների կարիքների նկատմամբ:

1-85-3

Ավելին, 1-85 հեռախոսային կենտրոնը զարկերակի դեր է խաղում տնօրինության համար, օգնում հասկանալ, թե ինչպես է բաբախում կյանքը արդեն Վեոլիա Ջուր ՓԲԸ-ում, ինչ խնդիրներ կան համակարգում եւ ինչն է հուզում հաճախորդին:
Եվա, Անի, Շաքե, Ռիտա, Վիկա, Լիկա … հեռախոսային կենտրոնի բոլոր 16 աշխատակիցները, Նունե Մեսրոպյանի գլխավորությամբ, արդեն 10 տարի ուշադիր լսում են ձեզ, աջակցում, լսում շնորհակալական խոսքեր ու … մնում անհայտ սպառողների
համար: Խախտենք այդ «ավանդույթը» ներկայացվող տեսաշարով:

1-85-4


Շնորհավոր ձեր հոբելյանը, աղջիկներ: 

Վեոլիա Ջուր.Մենք հիմա բռուցք ենք, ուժեղ ու միասնական
«Ծաղկաձոր Մարրիոտ» հյուրանոցում կայացավ Վեոլիա Ջուր ՓԲԸ ղեկավար աշխատակազմի երկօրյա համաժողովը

Մարտի 18-19-ը անշուշտ կարելի է նշանակալից օրեր համարել Վեոլիա Ջուր ընկերության տարեգրությունում: «Ծաղկաձոր Մարրիոտ» հյուրանոցում կայացավ ընկերության ղեկավար աշխատակազմի համաժողովը «Հանդիպում ենք՝ ծանոթանալու» խորագրով, որի անհրաժեշտությունը զգացվում էր գործունեության առաջին իսկ օրից: Ասելն է հեշտ. Երեւան Ջուր, Լոռիջրմուղկոյուղի, Հայջրմուղկոյուղի, Շիրակջրմուղկոյուղի ու Նոր Ակունք ընկերությունների հիման վրա ստեղծվեց մի նոր կազմակերպություն, որը հունվարի 1-ց սպասարկում է 730 000 բաժանորդի՝ բնակիչների ու հիմնարկ-ձեռնարկությունների: Դեռ պետք է այդ ընկերություններին պատկանող մոտ 400 ջրային կառույցները՝ աղբյուրներ, օրվա կարգավորիչ ջրամբարներ, պոմպակայաններ, ջրատարներ, քլորակայաններ եւ այլն հանձնել նոր օպերատորին, ինչն ինքնին արդեն դժվարին գործ է, դեռ պետք է մասնագետներն ուսումնասիրեն իրավիճակն ամենուր, որի հիման վրա ու կկազմվեն  համակարգի զարգացման ծրագրեր, պետք է…
Անելու բան շատ կա: Սակայն ամենակարեւորն ու ամենահրատապն, այսօր, անշուշտ աշխատակազմին միավորելն է: Մոտ 3000 մարդ է աշխատում ներկայումս Վեոլիա Ջրում: Տեխնոլոգիական առանձնահատկության պատճառով, նրանց մեծ մասը նախկինում երբեւիցե չի շփվել, տեղյակ չէ միմյանց խնդիրներից ու համ
Վեոլիա ջուր
ակարգից: Նրանք գործել են տարանջատ, չիմանալով ինչ բան է համախմբվածություն, ընդհանուր շահ ու ռազմավարական ծրագրեր:
Մինչդեռ այսօր, բոլոր ջրմուղների միավորման պարագայում, հենց այս որակներն են առաջին պլան եկել: Բոլորը միեւնույն շղթայի տարբեր օղակներ են դարձել, որտեղ ամեն մեկի աշխատանքի վերջնական արդյունքը բոլորի աշխատանքից է կախված, եւ ընդհակառակը: Ուրեմն՝ հարկ էր հանդիպել, ուրեւմն՝ անհրաժեշտ էր ծանոթանալ, ու որքան շուտ՝ այնքան լավ: Ծաղկաձորը միավորեց գործընկերներին:
Համաժողովի առաջին օրը Վեոլիա Ջուր ՓԲԸ գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն ողջունեց նրա մասնակիցներին ու մաղթեց ակտիվ հանգիստ ու արդյունավետ աշխատանք: Այնուհետեւ տնօրենները ներկայացրեցին իրենց ղեկավար աշխատակազմը, նշեցին նրանց իրավասության ու պատասխանատվության շրջանակները, պատմեցին առկա խնդիրների ու դրանց լուծման ուղիների մասին: Համաժողովի աշխատանքը զգալիորեն աշխուժացրեց առաջարկված մտավարժանքը՝ մասնագիտական խաչբառի ու գլուխկոտրուկ-խճանկարի (պազլ) լուծումը, որի նպատակը ոչ միայն մասնակիցների գիտելիքների, այլեւ թիմային աշխատանքի ունակության ստուգումն էր:
Համաժողովի հաջորդը օրը ճիշտ է ավելի կարճ տեւեց, սակայն հագեցվածության առումով չզիջեց նախորդին: Ելույթ ունեցողները, այդ թվում գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն, հիմնական շեշտը դրեցին այն ուղերծի վրա, որ ներկաները պետք է հասցնեին իրենց աշխատակազմերին՝ որպես առաջիկա ամիսների գործողությունների ծրագիր:
Վեոլիա
Դատելով արձագանքներից՝ ոչ միայն տնօրենների խորհրդի անդամները, այլեւ շարքային մասնակիցները, նրանք, ովքեր առաջին անգամ էին ծանոթանում ֆրանսիական Վեոլիա Գրուպ ընկերության աշխատաոճին, արժեհամակարգին ու նպատակներին, գոհ մնացին միջոցառումից: Նշեցին դրա կարեւորությունը ու պայմանավորվեցին ժամանակ առ ժամանակ հանդիպել, աշխատանքային ծրագրերը ճշտելու, եւ ընդհանրապես շփվելու, միմյանց ավելի լավ հասկանալու համար՝ որպես աշխատանքի արդյունավետության բարձրացման լավագույն ուղու:
Դրա համար էլ Վեոլիա Ջրի տնօրինությունը, եզրափակելով համաժողովի աշխատանքը, իր հերթին շնորհակալություն հայտնեց գործընկերներին ակտիվ մասնակցության համար, մաղթեց հաջողություններ աշխատանքում ու ասաց՝ մինչ նոր հանդիպում, բարեկամներ:
A bientot, mes amis! 
Երեւան Ջրից մինչեւ Veolia Ջուր

    2017թ. հունվարի 1-ից  Հայաստանի  բոլոր  5 ջրամատակարար ընկերությունների համակարգերը կառավարելու է ֆրանսիական Veolia Group ընկերությունը

   Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության կառավարության միջգերատեսչական հանձնաժողովը հայտարարված միջազգային մրցույթում հաղթող է ճանաչել ֆրանսիական Վեոլիա ընկերությանը /Պաշտոնական անվանումը՝ «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» կոմանդիտային բաժնետիրական ընկերություն/։ Իսկ այսօր Վարձատուի, ի դեմս ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի, Հայտատուի՝ ի դեմս Վեոլիա ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գոտու փոխնախագահ, Հայաստանի ծրագրի պատասխանատու Մալիկա Գենդուրիի, եւ Վարձակալի՝ ի դեմս նորաստեղծ Վեոլիա Ջուր ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեի, միջեւ կնքվեց «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագիր:

իլ


     Այն գործելու է 15 տարի, որի ընթացքում նորաստեղծ «Veolia Ջուր» ընկերության կողմից նախատեսվում է սպառողներին մատուցել 800 միլիոն եվրո գումարով ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններ: Մասնավորապես, արդեն 2030թ. ընկերության ողջ սպասարկման տարածքում կապահովվի 24-ժամյա ջրամատակարարում:
     «Այս հաջողությունն օրինաչափ է, քանի որ այն Վեոլիա ընկերության անբողջ թիմի համատեղ գործունեության արդյունքն է: Գրուպին հաջողվեց Երեւան Ջրի աշխատակիցների փորձառությունն ու արհեստավարժությունը լավագույնս օգտագործել`նպատակին հասնելու համար, որին իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին ավելի քան 40 երկրներում գործունեության փորձ ունեցող Վեոլիա Գրուպի մասնագետները: Սույն պայմանագիրը վկայում է Վեոլիա ընկերության միջազգային այսպարեզում աշխատելու հմտության մասին` տեղական իշխանությունների հետ համատեղ հանրային ծառայությունների ոլորտները լավագույնս արդիականացնելու ու կառավարելու առումով: Այն նաև վկայում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների մասով զարգացման մեր ռազմավարության հիմնավորվածության մասին և կամրապնդի ընկերության հեղինակությունը ջրի արտադրության և վաճառքի գործում», - ասում է Վեոլիա Գրուպի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գոտու փոխնախագահ, Հայաստանի ծրագրի պատասխանատու Մալիկա Գենդուրին:
     Երկար ճանապարհ է անցել Վեոլիան մինչեւ այս հաջողությունը: Մշտապես հետեւել է իր դուստր ընկերության՝ Երեւան Ջրի աշխատանքին, վերահսկել ու օգնել է նրան խորհուրդներով, մասնագետներով ու ֆինանսապես: Արդյունքում, արդեն 2014թ. պարզ դարձավ, որ նախագիծը հաջողված է եւ նպատակ դրվեց շարունակել ու ընդլայնել Վեոլիայի ներկայությունը Հայաստանում: Տարվող քաղաքականության վերանայման, հետագա զարգացման ու այն ապագա ծրագրերին ուղղելու առումով առանցքային դեր խաղաց Veolia Group - ի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Ֆրերոյի այցը Երեւան 2015թ. հունիսի 1-ին: Նա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկեց Հայաստանում Veolia-ի գործունեության արդյունքներն ու հեռանկարները: Իսկ ընկերության ղեկավարներին այս կապակցությամբ տրվեցին համապատասխան ցուցումներ:

կւկ


     Վարձակալության պայմանագրի շրջանակներում, Վեոլիա ընկերությունը հանձն է առել ապահովել խմելու ջրի արտադրության և վաճառքի, կեղտաջրերի մաքրման համակարգերի կառավարումը, բնակավայրերի բաշխիչ ցանցերի արդյունավետության բարձրացումն ու զարգացումը: Համաձայն պայմանագրի` խմելու ջրի վաճառքի ծավալը վարձակալության վերջին տարում կկազմի մոտ 174 միլիոն խորանարդ մետր: Վեոլիա ընկերությունը, այսպիսով, կընդլայնի Հայաստանի ողջ բնակչության համար որակյալ և շարունակական ծառայության մատուցումը, որը ներկայումս արդեն իսկ իրականություն է Երևանի համար: 
     «Veolia Ջուր»-ը իր գործունեությանը կառուցելու է Երեւան Ջրի 10-ամյա փորձի հիման վրա, որի արդյունքները ակնհայտ են: Վարձակալության պայմանագրի բոլոր հիմնական պահանջները կատարվել ու գերակատարվել են: Ասել է թե՝ նախատեսվում է մասնավորապես ջրի կորստի նվազեցման, բաշխիչ ցանցի կառավարելիության բարձրացման, նոր տեխնիկայի ու տեխնոլոգիաների ներդրման միջոցով հասնել ջրի տնտեսմանն ու էլեկտրաէներգիայի սպառման կրճատմանը, ինչպես նաեւ ջրամատակարարման բարելավմանն ու ջրի որակի ապահովմանը: Մշտապես ընկերության ուշադրության կենտրոնում են լինելու նաեւ ջրի վաճառքի կանոնավորումն ու ապօրինությունների դեմ պայքարը:      

ֆյ



     Այս խնդրի լուծումը, հաշվի առնելով ջրմուղկոյուղու համակարգերի ոչ բավարար տեխնիկական վիճակը, հսկայական ներդրումներ է պահանջում: Իր միջոցներից Վեոլիան համաձայնվել է 15 տարվա ընթացքում համակարգում իրականացնել 37,5 մլրդ դրամի կապիտալ աշխատանքներ: Իր հերթին, հայկական կողմը հանձն է առել այս կարևոր ծրագրի իրագործման համար առաջիկա չորս տարիներին ներգրավել մոտ 200 միլիոն դոլար: Այդ թվում` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, Գերմանական զարգացման բանկից և Ներդրումային եվրոպական բանկից: Վեոլիան վերը նշված 5 ընկերությունների համակարգերի վարձակալության համար այս տարիներին Հայաստանի կառավարությանը վճարելու է 89,7 մլրդ դրամ: 
     Վեոլիա ընկերության հայաստանյան մասնաճյուղում այսօր ներգրավված է 1200 աշխատակից, իսկ նոր պայմանագրի արդյունքում այն կդասվի երկրում խոշորագույն գործատուների եւ հարկատուների շարքին:
     Veolia-ն համոզված է, որ Վարձակալության պայմանագիրը հաջողությամբ կկատարվի՝ ի շահ օրինապաշտ սպառողի: Դրա համար նա ունի բավարար փորձառություն ու ներուժ: Ի վերջո, դա նաեւ պատվի գործ է իր՝ շրջակա միջավայրի ոլորտում գործող աշխարհի ամենախոշոր եւ հեղինակավոր ընկերություններից մեկի համար:
     Այսպիսով, Veolia-ն երեւանցիներին հրաժեշտ չի տալիս, իսկ Հայաստանի մյուս բնակիչներին ասում է. «Բարի գալուստ Veolia-ի ընտանիք»:

Veolia Group  ընկերություն. Այցեքարտ

Հիմնվել է 1853թ.: Ներկայումս հանդիսանում է շրջակա միջավայրի ոլորտում գործող աշխարհի ամենախոշոր եւ հեղինակավոր ընկերություններից մեկը: Veolia Group-ն ներկայացված է ավելի քան 40 երկրում եւ զբաղվում է խմելու ջրի մատակարարմամբ, կեղտաջրերի հեռացմամբ ու մաքրմամբ եւ արտադրական թափոնների վերամշակմամբ:

Ամբողջ աշխարհում Veolia Group-ն օգնում է բնակավայրերին և ձեռնարկություններին ստեղծել, կառավարել, ինչպես նաև օպտիմալացնել իրենց ռեսուրսները: Դեպի վերարտադրող տնտեսության անցնելուն նպաստելու համար Ընկերությունն առաջարկում է ջրին, էներգիային և հումքին վերաբերող մի շարք լուծումներ` շեշտադրելով թափոնների վերականգնումը:

Veolia-ն այսօր.

• 10 տարածաշրջանային կառույց է • 7 զարգացող շուկաներ • 174,000 աշխատակից • 25,0 մլրդ Եվրո եկամուտ • 100 մլն բնակչի ջրամատակարարում • 63 մլն բնակչի ջրահեռացում • 4,245 խմելու ջրի արտադրության գործարան • 3,303 կեղտաջրերի մաքրման կայան • 779 տարածքային եւ տեղական ջերմամատակարարման ցանցեր • 63 մլն մեգավատ/ժամ էներգիայի արտադրություն • 3,4 մլն բազմաբնակարան շենքերի էներգամատակարարում • 39 մլն բնակչի աղբահանություն • 43 մլն տոննա աղբի վերամշակում • 601 աղբավերամշակման գործարան:

 

Նոյեմբերի 12-ին Երեւանում համաքաղաքային շաբաթօրյակ էր
     
բգֆ ս
     Երեւան Ջուր. աշխատավայրին՝ ինչպես տանը
  
     Անցած շաբաթ մայրաքաղաքում ամենուր, չնայած հանգստյան օրվան, աշխատանքային եռուզեռ էր: Համաքաղաքային շաբաթօրյակը, այլ հիմնարկ-ձեռնարկությունների թվում, ոտքի էր հանել Երեւան Ջուր ընկերության աշխատակիցներին:
     Համակարգի տասնյակ կառույցներում բարեկարգում էին տարածքը, հավաքում ու հեռացնում աղբը, կանաչապատում: Ընդ որում, խնդիրը միայն կարգ ու կանոնը չէր: Եթե ջրաղբյուրները, ջրամբարները, անտոտնտեսություններն ու պոմպակայանները ինժեներական առումով միայն ջրամատակարարման համակարգի բաղկացուցիչ մաս են, ապա ջրմուղագործների համար՝ նաեւ աշխատավայր, որին նրանք սովոր են վերաբերվել, ինչպես հարազատ տանը: Այստեղից էլ շաբաթօրյակի մասնակիցների սրտացավ վերաբերմունքը գործին ու ցանկությունը շուրջբոլորը տեսնել բարեկարգ ու կանաչապատ, ստեղծել արդյունավետ աշխատելու, կնշանակի նաեւ ապրելու համար, բոլոր հարմարությունները:
     Ջրարտադրության ծառայությունը (ՋԱԱԲ տնօրինություն) շարունակում էր այն, ինչով որ զբաղված էր վերջին օրերին: Հոկտեմբերի 31-ին տեղացած առատ ձյունը շատ ծառեր տապալեց աղբյուրների սանիտարական գոտիներում, վնասեց էլեկտրահաղորդման գծերը, վտանգեց ջրամատակարարման կայունությունը: Ձեռնարկված միջոցների շնորհիվ, ինչպես հավաստիացրեց ՋԱԱԲ տնօրինություն ՋՍԳ ծառայության պետ Սամվել Սահակյանը, իրավիճակը շտկվեց 2-3 օրում: Սակայն տարածքների բարեկարգման առումով լայն «ճակատ» բացվեց, որտեղ եւ առ այսօր աշխատանքը շարունակվում է. հեռացվում են կոտրված ծառերն ու ճյուղերը, մաքրվում են ծառուղիները, կարգավորվում է լուսավորությունը …
     Ընկերության «Արեւմուտք» շահագործման տնօրինության «Շահումյան» տեղամասը շաբաթօրյակի էր իր Օրվա կարգավորիչ ջրամբարներում (ՕԿՋ): Օրինակ, «Լուկաշին» ՕԿՋ-ի ընդարձակ տարածքում մեկնարկեց ծառատունկը, որը կշարունակվի առաջիկա տարիներին: Բայց հատկապես մեծ գործ արվեց «Ջամբուլի» ջրամբարում: Տեղամասի գլխավոր ճարտարագետ Արսեն Սիմոնյանը ներկայացրեց. տարածքը բարեկարգվել է, մաքրվել է աղբից, քարերից, մետաղի ջարդոնից, հավաքվել ու հեռացվել է 2 բեռնատար աղբ: Նախկինում սեփական ուժերով կանաչապատված մոտ 300 քառ.մետր տարածքին ավելացավ եւս 100 մետր հողակտոր, որտեղ գարնանը ծառատունկ կկատարվի, կընդլայնվի արդեն իսկ ստեղծված հանգստի գոտին:
     Քիչ աշխատանք չկատարվեց նաեւ «Աէրացիա» մաքրման կայանի ընդարձակ տարածքում: «Արեւելք» շահագործման տնօրինության «Շենգավիթ» տեղամասի գլխավոր ճարտարագետ Հենրիկ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ կայանի տարածքի բարեկարգումը սկսվեց վաղ առավոտյան, որին իրենց մասնակցությունը բերեցին այստեղ տեղակայված ընկերության մի շարք ծառայությունների տասնյակ աշխատակիցներ: Նրանք հավաքեցին թափված տերեւներն ու ճյուղերը, հեռացրեցին աղբը, վերականգնեցին խոտածածկը: Ընդ որում, նմանօրինակ աշխատանքների շարունակականությամբ պայմանավորված, դա երկար չտեւեց, անելու բան շատ չկար: Իսկ ահա դրանից հետո սկսվեց բուն ծառատունկը, որը մասնակիցներին նաեւ մեծ բավականություն պատճառեց: Հարկ է նշել, որ ծառատունկն այստեղ եւս շարունակական բնույթ է կրում: Դրա շնորհիվ վերջին 2 տարիներին անճանաչելիորեն փոխվել է կայանի տարածքը, ամենուր կանաչ է, շատրվաններ ու ծառեր, որոնց թիվն շաբաթ օրն ավելացավ մի քանի տասնյակով:
     Իսկ այդ նույն ժամանակ վարչական շրջանների աշխատակազմերի խնդրանքով երեւանցիներին օգնելու համար մայրաքաղաքի փողոցներ էին դուրս եկել Երեւան Ջրի էքսկավատորները…
«Երևան՝ արևի քաղաք»

     Վաղը, հոկտեմբերի 8-ին հինավուրց ու միեւնույն ժամանակ օր օրի երիտասարդացող Երեւանի տոնն է: Հայոց 12-րդ մայրաքաղաքն արդեն 2798 տարեկան է:

07.10

     Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ հասկանալի պատճառներով տոնը կտեւի մեկ օրը: Իսկ տնտեսված միջոցները կուղղվեն սոցիալապես անապահովներին օգնելուն: Դե ինչ, սա էլ մոտեցում է, որը անշուշտ շատերը կողջունեն: Թո՛ղ նրանց տանն էլ տոն լինի, թո՛ղ մեր կարիքավոր համաքաղաքացիներն իրենց մոռացված ու մերժված չզգան: Ավելին, դրանով մյուսների տրամադրությունն ավելի տոնական կդառնա: Այդ թվում Երեւան Ջրի աշխատակիցների, որոնք, համոզված ենք, ինչպես լուրաքանչյուր տարի այս անգամ եւս ակտիվորեն կմասնակցեն վաղվա միջոցառումներին:
     Շնորհավոր տոնդ, Երեւա՜ն: Ձեզ էլ ուրախ ժամանց, հարգելի ջրմուղագործներ:

ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ 25 ՏԱՐԵԿԱՆ Է
Շնորհավոր տոնդ, Հայաստան
21.09
Հուլիսի 5-ը Սահմանադրության օրն է

     ՀՀ Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և հանդիսանում է հիմք՝ երրորդ հանրապետության՝ որպես իրավական պետության կառուցման համար: Այդ Հիմնական օրենքի 1-ին հոդվածով՝ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն:

06.07

     Ըստ ՀՀ Սահմանադրության 117 հոդվածի համաձայն՝ Սահմանադրության ընդունման օրը հայտարարվում է տոն, հետևաբար՝ ոչ աշխատանքային:
     Երևան Ջուր ՓԲԸ տնօրինությունը շնորհավորում է իր աշխատակիցներին և կայքի ընթերցողներին Սահմանադրության օրվա առթիվ, և մաղթում հաջողություններ նորաստեղծ պայմաններում առավելագույնս դրսևորվելու և հայրենի եզերքում սեփական ապագան կերտելու գործում:

Վարդավառին նախառաջ Ծարավաղբյուրում

     Երեւան Ջուր ՓԲԸ-ում վերջին տարիներին ձեւավորված ավանդույթի համաձայն, այս անգամ եւս հուլիսի 2-ին Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախառաջ մայրաքաղաքը սնուցող 10 աղբյուրներից հերթականում՝ Ծարավաղբյուրում Սբ. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Շահեի ձեռամբ կատարվեց աղբյուրի օրհնության կարգ:

04.07
0407
04.07-2

        Այս այցը մյուսներից առանձնացավ թերեւս նրանով, որ միջոցառման մասնակիցները հիմնականում համակարգի աշխատակիցներն էին՝ ընտանյոք հանդերձ՝ մոտ 200 մարդ:  Սակայն նպատակը մեկն էր, ինչպես եւ նախորդ անգամներին, մաղթել, որ մեր աղբյուրները չցամաքեն, որ կյանքը հարատեւի եւ աշխարհում տիրի բարին ու մարդկանց սրտերը լցվեն գթությամբ, ինչպես դա հավատացյալներին պատվիրել է մեր տեր Հիսուս Քրիստոսը:

04.07+
04.07++

    Աղբյուրի օրհնությունից հետո, որին իր մասնակցությունը բերեց Արարատյան Հայրապետական Թեմի «Արարատ» երիտասարդաց միության  «Արարատ» երգչախումբը, Տեր Շահեն հավատացյալներին պարզաբանեց օրվա խորհուրդը, այնուհետեւ հավուր պատշաճի օրհնեց նաեւ նրանց համեստ սեղանն ու մաղթեց Երեւան Ջրի աշխատակիցներին ուրախ ժողովրդական Վարդավառ: Այն անցավ իրոք ուրախ ու մեծ բավականություն պարգեւեց մասնակիցներին:

04.07+++
04.07-1


 

Ռիսկերի կառավարում եւ էթիկայի կանոններ

     Ներկայացվող լուսանկարները՝ Երեւան Ջրում օրերս տեղի ունեցած դասընթացից են, որը վերաբերում էր մի շատ կարեւոր եւ հրատապ թեմայի՝ Էթիկայի և քրեական ռիսկերի կառավարմանը:

01.07

     Ակնհայտ է, որ համաշխարհային շուկայի ներկայիս խիստ մրցակցության պայմաններում բիզնեսում հաջողության հասնելու համար պետք է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները: Բայց պարզ է նաեւ, որ դա իր մեջ պարունակում է որոշակի ռիսկեր թե պաշտոնատար անձանց եւ թե նրանց կողմից ղեկավարվող ընկերությունների հեղինակության, հետեւաբար՝ դրանց ապագայի նկատմամբ:
     Խնդիրն այն է, որ օրենդրությունը (ընդ որում ողջ աշխարհում) պարզապես չի կարող նախատեսել ու կառավարել բոլոր հնարավոր քայլերն ու տարբերակները: Շատ տեղերում գործարարներն առաջնորդվում են նաեւ տեղական սովորույթներով: Իսկ այն, ինչը ընդունելի է մի երկրում, մյուսում կարող է քրեորեն պատժելի արարք համարվել: Ահա այստեղ է, որ գործարարներին պետք է օգնության գան էթիկայի կանոնները: Եթե ոչ օրենքով, ապա ներքին կանոնակարգով պետք է որոշվի այն սահմանը, որը ոչ մի կերպ չի կարելի հատել: Ֆրանսիական Veolia Group -ը, որը շրջակա միջավայրի խնդիրներով զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկն է, իր հաջող գործունեության կարեւորագույն նախապայմաններից մեկն է համարում ճիշտ, հավասարակշռված, հաշվարկված ու համամարդկային արժեքներից բխող գործելաոճը՝ ի հակակշիռ ավելորդ ռիսկերի ու հախուռն գործողությունների: Այն, որ ընկերությունը ներկայումս գործունեություն է ծավալում աշխարհի ավելի քան քառասուն երկրներում, որդեգրած քաղաքականության իրավացիության խորհրդանիշն է:

01.07+

     Որպես Վեոլիայի բաղկացուցիչ մասը, Երեւան Ջուր ՓԲԸ-ն ղեկավարվում է նույն ուղեցույցով, որի շնորհիվ եւ հաջողությամբ կատարում է վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Ավելին, նմանօրինակ դասընթացների շնորհիվ մշտապես լրացնում է իր ղեկավար աշխատակիցների գիտելիքները, բարձրացնում նրանց պատրաստվածությունը, որպես ապագա հաջող գործունեության գրավական:

01.07++

     Veolia -ի ներկայացուցիչներ Արիան Օստերիչերն և Մաթիաս Հեսդեյը, ինչպես նաեւ հայաստանյան K&P Low Farm-ի ավագ իրավաբան Աննա Հակոբյանը, ովքեր հերթական դասընթացն էին անցկացնում Երեւանում, ոչ միայն ներկայացրեցին մայր կազմակերպության ու Հայաստանյան օրենսդրության նորագույն պահանջները, այլեւ գոհունակություն հայտնեցին ընկերությունում խնդրի դրվածքի ու աշխատակիցների պատրաստվածության համար:

Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է

ԵՐԵՒԱՆ ՋՐԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ ԲՆԱԿԱՆ ՌԻԹՄՈՎ

     Ավանդույթի համաձայն յուրաքանչյուր տարի հունիսի 5-ին ֆրանսիական Veolia Group-ի աշխարհի շուրջ չորս տասնյակ երկրներում գտնվող ստորաբաժանումները նշում են շրջակա միջավայրի օրը: Եւ դա օրինաչափ է: Որպես շրջակա միջավայրի խնդիրներով զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը (եկամուտը 25 մլրդ Եվրո, աշխատակիցների քանակը 174 000), այն աշխատում է խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման, թափոնների վերաօգտագործման, ինչպես նաեւ դրանցից էլեկտրաէներգիայի ստացման ուղղությամբ: Ո՞վ, եթե ոչ այս՝ «իր մաշկի վրա» բնապահպանության կարեւորությունը զգացող ընկերությունն է շահագրգիռ հոգալ շրջակա միջավայրի պահպանության խնդիրները:
 
03.05

     Երեւան Ջուր ՓԲԸ-ն, որպես Veolia Group-ի բաղկացուցիչ մաս, անմասն չի մնում դրանցից: Մայրաքաղաքի ջրմուղ-կոյուղու համակարգի կառույցներում բնապահպանական միջոցառումները ամենօրյա աշխատանքի բաղկացուցիչ մասն են: Ոչ միայն մաքուր ու կանաչապատ, այլեւ նաեւ անաղարտ է բնությունը մասնավորապես ջրաղբյուրների սանիտարական գոտիներում, օրվա կարգավորիչ ջրամբարներում ու պոմպակայաններում:
 
03.05

     Հատուկ պահպանվող տարածք հանդիսացող այս վայրերում, ուր արգելված է տնտեսական գործունեությունը, հեռու կողմնակի աչքերից, բնությունը շարունակում է իր շրջապտույտը բնական ռիթմով:  Շաբաթօրյակներ, ծառատունկ, ծառերի ու թփերի սանիտարական հատումներ, աղբյուրների վերանորոգում ու պահպանություն – ամեն ինչ արվում է ժամանակին ու ըստ ներկայացվող պահանջների՝ երեւանցիներին մատակարարվող խմելի ջրի բարձր որակն ապահովելու համար: Օրինակ, այս տարի ավարտվեց Աէրացիա մաքրման կայանի տարածքի բարեկարգումը, նաեւ տնկվեց մոտ 300 ծառ, այստեղ ամենուր կանաչ է ու մաքուր օդ: Դժվար է պատկերացնել, որ գտնվում ես նման ձեռնարկությունում:
03.05

     Հատկապես հաճելի է Երեւան Ջրի կառույցներում այս շոգ օրերին: Արեւը ստիպում է թաքնվել ստվերում, ուր տիրող զովքն ու հովիկը ստեղծում են հաճելի անդորր ու տրամադրում խորհել շրջակա միջավայրի պահպանության կարեւորության մասին: 
Հաղթական մայիս, գոյամարտի ամիս
     Բեռլինի գրավումը, Շուշիի ազատագրումը, Սարդարապատի հերոսամարտը… Իրոք, հաղթական է մայիսը ու իմաստալից: Ավելին, այն խորհրդանշում է նոր, լուսավոր օր մեր ազգի համար, նոր էջ է բացում նրա պատմության մեջ: Դրա համար էլ այս ամսվա նշանակալից դեպքերը նշվում են իրոք որ ազգովի ու ուրախությամբ:
10.05
     Ու նաեւ այն պատճառով, որ կռիվն էլ է եղել ազգովի, խնդիրն էլ ազգի համար ունեցել է առավել քան կենսական նշանակություն: Իրոք, բառացիորեն գոյի համար է եղել պայքարը: Եւ բոլորը չէ, որ վայելել են հաղթանակի բերկրանքը: Հայրենական պատերազմի մասնակից մոտ 600 հազար հայորդիների գրեթե կեսը չի վերադարձել ռազմի դաշտից: Արցախյան հերոսամարտին էլ հազարներ են իրենց կյանքը զոհաբերել: 
10.05
     Մայիսին անմասն չեն մնացել նաեւ Երեւանի ջրմուղ-կոյուղու համակարգի աշխատակիցները: Մեծերը մեկնել են ռազմի դաշտ, իսկ նրանց փոխարինելու են եկել 15-16 տարեկան պատանիները: Եւ փոխարինել են, որովհետեւ պետք է փոխարինեին, որովհետեւ քաղաքին ջուր էր հարկավոր: Հիմա էլ Երեւան Ջրի 8 աշխատակից որպես կամավոր մասնակցում է Արցախի պաշտպանությանը: Մաղթե՛նք նրանց բազկի ամրություն եւ բարի վերադարձ: 
10.05
 
10.05
     Այսօր տոն է, մեծ ուրախություն, նշենք մայիսի 9-ը ազգովի, բայց եւ հիշենք նրանց, ում առաջ անհատույց պարտք ունենք հաղթանակի համար: Անուն առ անուն ...
1941-1945թթ Հայրենական Մեծ Պատերազմում զոհված
Երևանի Ջրմուղ-կոյուղի ՓԲԸ աշխատակիցները

Բաբայան Մուշեղ
Գրիգորյան Զախար
Հովսեփյան Մուրադ 
Մնացականյան Խորեն
Նազարյան Աղասի 
Պետրոսյան Արշակ
Սահակյան Գրիգոր
Ստեփանյան Մանուկ
Սուլթանյան Հովհաննես
1988-1994թթ. Արցախյան հերոսամարտում զոհված
Երևանի Ջրմուղ-կոյուղի ՓԲԸ աշխատակիցները

Վարդևանյան Վահագն
Խաչատրյան Վարդան
Սարգսյան Շահեն
Մայիսի 1-ը՝ Աշխատանքի օր

     Մասնակցե՛նք տոնին, բացենք հաղթական մայիսը համընդհանուր ուրախությամբ:

     Հայաստանում մայիսի 1-ը նշվում է որպես Աշխատանքի օր: 
     Մինչդեռ, համոզված ենք, այն պետք է ոչ թե նշվի, այլ անպայման տոնվի, եւ տոնվի ինչպես նախկինում՝ համաժողովրդական մակարդակով ու ամենուր, որպես գովք արարչության եւ ստեղծագործական կորովի: Քանզի աշխատանքն է, որ ծաղկեցնում է երկիրն ու ձեւավորում մարդուն, հնարավորություն տալիս բացահայտել նրա բոլոր ունակությունները: 

02.05-6

     Համոզված ենք, ԵՋ-ում էլ են շատերը իրենց գտել, գիտելիքներ ստացել, հասունացել որպես մարդ ու մասնագետ, ընկերներ ձեռք բերել, ինչու չէ՝ նաեւ ընտանիք կազմել … Աշխատանքային միջավայրը նաեւ ուժ է տալիս, հույս ու հավատ է ներշնչում գալիքի նկատմամբ: Դրա համար էլ չենք կասկածում, որ մայիսի 1-ը նորից կնշվի հավուր պատշաճի եւ ամեն աշխատավոր, ամեն աշխատանքային կոլեկտիվ ի սրտե կմասնակցի համաժողովրդական տոնին: 
     Այն, որ ջրմուղագործները դա կարողանում են անել, վկայում է կից ներկայացվող լուսանկարը: Ճիշտ է, տոնը Էրեբունի-Երեւանն է, բայց դա չէ գլխավորը: Կարեւորը աշխատավորի մարդու հպարտությունն է, որը վաստակել է տոն ունենալու իր իրավունքը: Մայիսի 1-ը հենց այդ օրն է: Ուրեմն՝ մասնակցե՛նք տոնին: Թող հաղթական մայիսը բացվի համընդհանուր ուրախությամբ:
     Ի դեպ, այդ օրը նաեւ հովտաշուշանի (ландыш) տոնն է, որը տոնում են ողջ Եվրոպայում, հատկապես Ֆրանսիայում:

02.05-7

Այնպես որ, եթե ճանապարհին տեսնեք, անպայման գնեք, եւ թող ձեզ ուղեկցի երջանկությունը, անմեղությունն ու երիտասարդությունը, որը խորհրդանշում է հովտաշուշանը:

Բարեկամներին հավաքում է Երեւանը

     Ապրիլի 27-ին Երեւանում իր աշխատանքը սկսեց ֆրանսիական Veolia Group ընկերության Կենտրոնական եւ արեւելյան եվրոպայի գոտու երկրների «Խմելու ջրի մատակարարման ցանցի հանձնաժողովի» 7-րդ տարեկան համաժողովը (7th DWNC meeting, Yerevan):

02.05-4

     Երեւան Ջրի հյուրընկալ հարկի տակ էին հավաքվել մոտ երկու տասնյակ մասնագետներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Չեխիայից, Հունգարիայից, Ռումինիայից եւ այլ երկրներից, որոնց նպատակը ջրամատակարարման ու ջրահեռացման ոլորտում փորձ փոխանակելն է, նոր տեխնիկայի ու տեխնոլոգիաների կիրառման արդյունքները ներկայացնելը եւ, իհարկե, անձնական կապեր հաստատելն ու միմյանց ձեռքբերումներով ուրախանալը: 

02.05-1

     Բացելով համաժողովը՝ Երեւան Ջուր ՓԲԸ գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Veolia Group ընկերության Կենտրոնական եւ արեւելյան եվրոպայի գոտու ղեկավարներին՝ իր առաջարկությունն ընդունելու եւ այս հանդիպումը Երեւանում կազմակերպելու համար: Նախ՝ որովհետեւ Երեւան Ջուրն արդեն հասել է զգալի հաջողությունների եւ հավասարի նման կարող է գոտու մյուս՝ բարեփոխումների ավելի մեծ փորձ ունեցող ջրամատակարարներին ներկայացնել սեփական աշխատանքն ու ձեռքբերումները: Եւ հետո՝ ավարտվում է վարձակալության գործող պայմանագիրը, Veolia Group -ը մասնակցում է ՀՀ կառավարության հայտարարած նոր մրցույթին՝ հաղթելու եւ Հայաստանի խմելու ջրի ողջ համակարգը 15 տարով վարձակալելու ակնկալիքով:

02.05-2

Ներկայումս Veolia Group-ի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ կազմվում են մրցութային փաստաթղթերը, ու այս պարագայում ոլորտի առաջատար տեխնիկական մասնագետների եվս մեկ հանդիպումը՝ արդեն ավելի ընդլայնված կազմով ու կարծիքների փոխանակումը անպայման կօգնի գործին:
     Այնուհետեւ համաժողովի մասնակիցները Կենտրոնական եւ արեւելյան եվրոպայի գոտու Տեխնիկական տնօրեն Պավել Խուդոբայի գլխավորությամբ անցան մասնագիտական հարցերի քննարկմանը: Մասնավորապես, Կենտրոնական եւ արեւելյան եվրոպայի գոտու երկրների գործունեության արդյունքների մանրամասն վերլուծությունը (Երեւան Ջրի առաջընթացը ներկայացրեց Տեխնիկական տնօրինության Ռազմավարության եւ մշտադիտարկման վարչության պետ Վահրամ Մաճկալյանը) ցույց տվեց, որ Երեւան Ջուրը, իրոք, բարոյական իրավունք ուներ համաժողովն այստեղ հրավիրելու: Որոշակի ցուցանիշներով այն զգալի արդյունքների է հասել, ինչը չվրիպեց մասնակիցների աչքից: Նոր վարձակալության պայմանագիրը, որի մասին արդեն ասվել է, նույնպես նրանց ուշադրությանն արժանացավ ու քննարկումների առարկա դարձավ: Հետաքրքրությամբ նրանք ունկնդրեցին Պավել Խուդոբային, ով ներկայացրեց Հայաստանի քարտեզն ու տվեց ընդհանուր տեղեկությունններ հանրապետության մասին: Թերեւս դա բնական պետք է համարել, որովհետեւ թեկուզեւ հյուրերը տարբեր երկրներից են, բայց նույն Veolia-ի թիմն են ներկայացնում եւ պատրաստ են իրար, տվյալ դեպքում՝ մեզ օգնելու: 

02.05-3

     Հաջորդ օրը համաժողովի մասնակիցները իրենք աշխատանքը շարունակեցին արդեն Գառնիի վերանորոգված ջրաղբյուրում, փորձեցին տեղի հրաշալի ջուրը, ինչպես նաեւ այցելեցին Գառնի ու Գեղարդ, ծանոթացան մեր բնությանը, որի մասին նախորդ օրը միայն լսեցին, ու վերադարձան տուն, հուսով ենք, դրական տպավորություններով Հայաստանից, հայ ժողովրդից ու Երեւան Ջրից:

Ապրիլի 28-ը Աշխատավայրում անվտանգության եւ առողջության համաշխարհային օրն է

     Այն հայտարարվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) կողմից հանրության ուշադրությունը խնդրի լայնածավալության վրա հրավիրելու նպատակով եւ նշվում է 2003թ.-ից: Այս օրն իրականացվող միջոցառումները նպատակ ունեն աջակցել աշխատավայրում դժբախտ դեպքերի եւ մասնագիտական հիվանդությունների կանխարգելմանը: Ամբողջ աշխարհում տարեկան մոտ 270 մլն դժբախտ դեպք է տեղի ունենում եւ գրանցվում է 160 մլն հիվանդ, իսկ 2 մլն մարդ զոհվում է նշված պատճառներով: Կորսված աշխատաժամերով ու հիվանդությունների բուժմամբ պայմանավորված համաշխարհային տնտեսության վնասը կազմում է 2,8 տրլն ԱՄՆ դոլլար: Այստեղից էլ օրվա խնդիրը. ամեն ինչ անել աշխատավայրը անվտանգ դարձնելու համար: Դրանում պետք է շահագրգռված լինեն եւ՛ գործատուները եւ՛ աշխատողները: Աշխատանքի անվտանգությունը շատ երկրներում արդեն դարձել է ազգային մշակույթի բաղկացուցիչ մաս եւ վկայում է նրանց զարգացվածության աստիճանի մասին: 

28.04

     Երեւան Ջուրն այս առումով բացառություն չէ: Հետեւողական կանխարգելիչ աշխատանքի շնորհիվ համակարգում տարեցտարի նվազում են արտադրական վնասվածքները, իսկ աշխատանքի պայմանները շարունակաբար բարելավվում են:
     Այսպես, էլեկտրիկները, փականագործները, մեխանիկները – բոլոր ռիսկային մասնագիտությունների մարդիկ յուրաքանչյուր տարի պարտադիր մասնակցում են համապատասխան դասընթացների: Ընդ որում դրանք վարում են ոչ միայն ընկերության պատասխանատու աշխատակիցները, այլեւ ՀՀ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի մասնագետները: Վերջիններիս հետ նաեւ պարբերաբար ստուգայցեր են կատարվում համակարգի քլորակայաններ, ստուգվում են դրանց շահագործման պայմանները: 

28.04

     Երեւանցիների համար արդեն սովորական է, որ ջրագծերի վթարների կամ ընկերության կողմից իրականացվող շինարարության վայրերը մշտապես մեկուսացված են ժապավեններով ու ապահովված են զգուշացնող նշաններով: Սա՝ անցորդների ու տրանսպորտի համար: Երեւան Ջրի մասնագետների համար էլ են այնտեղ աշխատանքի անվտանգ պայմաններ ստեղծվում: Բանվորները նաեւ կրում են լույս անդրադարձնող արտահագուստ ու սաղավարտ: Ավելին, նրանք այս անվտանգության միջոցները կրում են միանգամայն գիտակցված, անկախ հարմարությունից-անհարմարությունից, համոզված, որ այդպես է պետք, ինչը վկայում է վերջին տարիներին նրանց հոգեբանության մեջ տեղի ունեցած փոփոխությունների մասին:
     Պատահական չէ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քանիցս մատնանշել է Երեւան Ջուրը, որպես այս հարցում դրական օրինակ մյուս կազմակերպությունների համար: Այս ամենի արդյունքում 2015 թ. համակարգում գրանցվել է ընդամենը 2 պատահար՝ ոչ ծանր հետեւանքներով, ինչը ընդունելի արդյունք պետք է համարել մշտապես արտակարգ պայմաններում ու ծանր տեխնիկայի կիրառմամբ աշխատող ընկերության համար: 

28.04

     Հարկ է նշել նաեւ, որ յուրաքանչյուր տարի այս օրը, Աշխատանքի միջազգային կազմակերպության որոշմամբ, ունենում է իր գլխավոր թեման: 2016թ. համար այն կոչվում է «Սթրեսային իրավիճակներ աշխատավայրում. կոլեկտիվ մարտահրավեր»: Այս խնդիրն անշուշտ կա նաեւ Երեւան Ջրում: Բայց կա նաեւ դրա «հակաթույնը»՝ ընկերության շարունակական առաջընթացով պայմանավորված լավ տրամադրությունն ու սպառողների գոհունակությունը:

Ապրիլի 22-ը Երկիր մոլորակի միջազգային օրն է / International Mother Earth Day /
     2009թ. ապրիլի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ավելի քան 50 երկրների առաջարկությամբ որոշում ընդունեց 2010թ.-ից ամեն տարի այդ օրը նշել որպես Երկիր մոլորակի միջազգային օր:
     Այս տարի տոնակատարությունը համընկնում է ՄԱԿ-ի նյույորքյան գրասենյակում կլիմայի մասին փարիզյան համաձայնագրի ստորագրման արարողությանը: Ինչպես հայտնի է, տվյալ համաձայնագիրը ընդունվել է 2015թ. դեկտեմբերի 12-ին Փարիզում Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 196 մասնակից երկրների կողմից: 
     Դրանով իսկ կողմերը համաձայնվել են համատեղ ուժերով հասնել նրան, որ գլոբալ ջերմաստիճանի միջին աճը 2 աստիճանից ցածր լինի: «Մայր Երկիր մոլորակ» տերմինը, որն ընդունված է ողջ աշխարհում, ինքնին արտացոլում է մոլորակի, դրա էկոհամակարգերի ու կյանքի միջեւ առկա փոխադարձ կապը: 
27.04
     Ընդ որում, 2016թ. թեման ծառատունկն է: Երկիր մոլորակի օրն առաջին անգամ նշվել ԱՄՆ-ում 1970թ. Earth Day Network կազմակերպության աջակցությամբ: Իսկ վերջինս նպատակ ունի մինչեւ այդ տոնակատարության 50 ամյակը՝ 2020թ., սկսած 2015թ.-ից, ապահովել 7,8 մլրդ ծառի տնկում:
Ինչու հատկապես ծառե՞ր: Որովհետեւ.
 . Ծառերն օգնում են պայքարել կլիմայի փոփոխության դեմ,
 . Ծառերը նպաստում են օդի մաքրությանը,
 . Ծառերը նպաստում են կենսաբազմազանության պահպանմանը,
 . Ծառերն անհրաժեշտ են հասարակության գոյատեւման համար:
     Տարեցտարի այս տոնակատարության շրջանակներում ավելի ու ավելի շատ երկրներ են իրականացնում լայնամաշտաբ միջոցառումներ: Շրջակա միջավարի ոլորտում գործունեություն ծավալող ֆրանսիական Veolia Group-ը, որի մաս է կազմում Երեւան Ջուր ՓԲԸ-ն, շատ մեծ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին, աշխարհի ավելի քան 40 երկրներում սփռված իր ստորաբաժանումներին կոչ անելով ակտիվորեն նպաստել դրանց լուծմանը:
Երեւան Ջուրը՝ Արցախին

     Ինչպես ողջ հայ ժողովուրդը, այնպես էլ Երեւան Ջուր ՓԲԸ աշխատակազմը այս օրերին Արցախի հետ է, պատրաստ հնարավորինս օգնելու մարտնչող երկրին ու բանակին:

06.04

     Այսօր երեկոյան Ստեփանակերտ կուղեւորվի առաջին բեռնատարը՝ մոտ 20 տոննա մթերքով՝ 10 մլն դրամի: Ամեն ինչ արվեց շատ արագ: Ստանալով համապատասխան հանձնարարություն՝ ընկերության Գնումների ծառայությունը անմիջապես ձեռք բերեց մթերքը, մատակարարի պահեստում բանվորները 2 ժամում բարձեցին բեռնատարը, որի վարորդը առանց րոպե իսկ կորցնելու գնաց միանալու ձեւավորվող շարասյանը՝ խոստանալով բեռը Արցախ հասցնել հնարավորինս շուտ:

06.04

     Կլինի անհրաժեշտություն՝ կլինի նոր օգնություն: Եւ ոչ միայն նյութական: 1988-1994թթ. արցախյան հերոսամարտին մասնակցել են տասնյակ ջրմուղագործներ, որոնցից 4-ը ընկել են հերոսի մահով: Այժմ էլ կան կամավորներ, մեկնող եւ պատրաստ մեկնելու ռազմի դաշտ: Այլ կերպ չի կարող լինել. մեր սրտերը միասին են բաբախում: