ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Տեսադարան

Երևան. իրավիճակն արտակարգ էր, սակայն անձրևատար համակարգը դիմացավ քննությանը

      Տարին երեք անգամ` գարնանը` ձնհալից հետո, ամռանն ու աշնանը, ինչպես նաև հորդ անձրևներից հետո, մայրաքաղաքի անձրևատար ցանցը պարտադիր կարգով մաքրվում է կուտակված աղբից: Այս տարի վերջին անգամ այն մաքրվել է մեկ ամիս առաջ: Անշուշտ, նաեւ դրա շնորհիվ երեկվա տեղատարափ անձրևի ժամանակ Վեոլիա Ջուր ընկերության կողմից շահագործվող համակարգը դիմացավ քննությանը:
     Ընկերության տվյալներով` մեր սպասարկման տարածքում ջրերի զգալի կուտակումներ գրանցվել են երևանյան երկու հասցեում. մեկը Լենինգրադյան փողոցում, մյուսը Մաշտոցի պողոտայում՝ «Ծածկած շուկայի» հարեւանությամբ: Առաջին հասցեում` ջրերի կուտակումը տևել է ընդամենը 15 րոպե, քանի որ եղանակային կանխատեսումները հաշվի առնելով, ընկերության «Արեւմուտք» տարածաշրջանի տնօրինության «Մաշտոց» տեղամասի աշխատանքային խումբը եղել է կազմ ու պատրաստ, անմիջապես մեկնել է Լենինգրադյան ու գլխավոր ճարտարագետ Հրանտ Դանիելյանի ղեկավարությամբ արագորեն վերացրել ջրի կուտակումները: Վերականգնվել է փողոցի կանոնավոր երթեւեկը:
     Ինչ վերաբերում է «պրոսպեկտի» ստորգետնյա անցումին, ապա այստեղ իրավիճակը պայմանավորված էր անձրևի հորդառատությամբ: Անձրեւաջրերը Մաշտոցի պողոտայով մեկ հոսում էին դեպի ստորգետնյա անցում, որի անձրեւատար համակարգը հընթացս չէր հասցնում ջուրը հեռացնել: Այստեղից էլ կուտակումները:
     Կենտրոն հեռուստաալիքի անդրադարձը

  


 
Մեծամորում վերանորոգվում են շենքերի «ներքին կալցոն»

      Մեծամոր, 38: Այս հասցեում ջրամատակարարման ցանցի «ներքին կայցոյի» խնդիր այլեւս չկա: Չկա այն նաեւ թիվ 3 շենքում: Վեոլիա Ջրի ու քաղաքապետարանի համագործակցության շնորհիվ խողովակներն այնտեղ բերվել են բարվոք տեսքի ու աշխատանքային վիճակի: Մեր այցելության օրը ընկերության «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Արմավիր» տեղամասը հաջորդ՝ թիվ 1 բազմահարկի նկուղում սկսեց վերանորոգել ջրագծերը:
     Հ2 հեռուստաալիքի անդրադարձը

 Կենտրոն հեռուստաալիքի անդրադարձը
 



     Մրգաշատում ջրագիծը երկարում է ժամ առ ժամ 

     Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում նոր ջրագիծ է կառուցվում:
     Միայն 10 տարի է անցել այստեղ ներգյուղային բաշխիչ ցանցի արդիականացումից, սակայն խողովակներն արդեն փոխարինելու անհրաժեշտություն է առաջացել: Նորոգելն այլեւ անհնարին է ու անիմաստ: Նաեւ անթույլատրելի է խմելու ջրի հետագա կորուստը:
     Խողովակների այսպես արագ շարքից դուրս գալը թերեւս երկու բացատրություն ունի: Առաջինը՝ տեղի ակտիվ գրունտն է, որը քայքայում է մետաղը, եւ երկրորդը՝ նաեւ խողովակների գուցե ոչ ճիշտ ընտրությունն է նախկին ջրամատակարարի՝ «Նոր Ակունք» ընկերության կողմից: Ամեն դեպքում, Վեոլիա Ջուրը, միայն ընթացիկ տարվա հունվարից ձեռնամուխ լինելով ցանցի սպասարկմանը, արդեն կանգնած է համայնքում նոր շինարարություն կատարելու անհրաժեշտության առջեւ: Խոսքն այս պահին գյուղի ամենաերկար թիվ 10 փողոցի 1550 գծամետր ջրագծի ու դրա նրբանցքների 200 գծամետր երկարությամբ ջրագծերի մասին է: Ընդամենը՝ 1750 գծամետր: 
     Հ2 հեռուստաալիքի անդրադարձը.
 

Կենտրոն հեռուստաալիքի անդրադարձը.
 


 

Մեկնարկեց ջրաչափերի փոխարինման «պիլոտային» ծրագիրը 

     Երեւան, Ավան, Նարեկացի թիվ 1Ա: Այստեղ  աշխատում է Վեոլիա Ջուր ՓԲԸ կապալառու «Էմօշին» ՍՊԸ-ն: Օրերս մեկնարկած «պիլոտային» ծրագրի շրջանակներում բնակարաններում ընթանում էին ջրաչափերի զանգվածային փոխարինման աշխատանքներ:
     Բանն այն է, որ Վեոլիա Ջրի կողմից սպասարկվող բնակավայրերում ներկայումս առկա է մոտ 870 000 ջրաչափ: Վերջիններս, հիմնականում ունենալով 5 տարվա ստուգաչափման ժամկետ, փաստացի շահագործվում են 10 եւ ավելի տարի: Իսկ դա, առաջին հերթին սարքի ֆիզիկական մաշվածությամբ պայմանավորված, բերում է զգայունության շեմի իջեցման, հետեւաբար, սպառվող ջրի ծավալի ոչ ճիշտ հաշվարկի: Իսկ սա չի բխում ոչ ջրամատակարար կազմակերպության եւ ոչ էլ բաժանորդի շահերից: Դրա համար էլ Վեոլիա Ջուրը նախատեսում է առաջիկա տարիներին ապահովել ժամկետանց ջրաչափերի զանգվածային փոխարինումը նորերով:
     Կենտրոն հեռուստաալիքի անդրադարձը
 

     Ա-ԹԻ-ՎԻ հեռուստաալիքի անդրադարձը
 


     Հ2 հեռուստաալիքի անդրադարձը
 


Վեոլիա Ջուր. վճարենք ժամանակին, ստանանք կանոնավոր

 



Սևանում ջրամատակարարումը բարելավվում է 

     Վեոլիա Ջուր ընկերությունը իր սկզբունքներին հավատարիմ շարունակում է լուծել ջրամատակարարման բոլոր խնդիրները: Այս անգամ խոսքը Սևան քաղաքի մասին է, որտեղ ջրամատակարարարման առաջընթացը նկատելի է:
     Չնայած սաստիկ ցրտին` համակարգի աշխատակիցները դեռևս հունվարին էին սկսել իրենց աշխատանքները: Հաղորդման մասնակիցը «Արևելք» տարածաշրջանի տնօրինության փոխտնօրեն Սպարտակ Մկրտչյանը պատմում է, որ այս ընթացքում իրենք 145-150 գաղտնի վթար են վերացրել, կառուցել են 350 գծամետր ջրագիծ, շահագործումից հանվել է 1600 թուջե և պողպատե ջրագիծ, լվացվել մոտ 18 կմ կոյուղագիծ: Լրագրողները նշում են, որ բնակիչները գոհ են ջրամատակարարումից, ասում են ընկերությունը լուծել է իրենց համար կենսական նշանակություն ունեցող խնդիրը: Նախկինում Սևանում ջրամատակարարումը եղել է 4-5 ժամ, հիմա արդեն ընկերության հետևողական աշխատանքի և խնայված ջրի շնորհիվ սևանցիները ունեն 12-13 ժամյա ջրամատակարարում: 
     Կենտրոն հեռուստաալիքի անդրադարձը

 

Հ2 հեռուստաալիքի անդրադարձը 
 



Ջրամատակարարման որակը կբարելավվի

     Բակային նոր պոմպերի տեղադրում, մաշված փականների փոխարինում նորով, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի ուսումնասիրություն. «Վեոլիա ջուր» ընկերության «Արեւմուտք» տարածաշրջանային տնօրինության «Շիրակ» տեղամասում լայնածավալ աշխատանքներ են մեկնարկել: Երեւանի փորձով Գյումրիում սկսվել են բաշխիչ ցանցի ուսումնասիրությունները, նաև առկա խնդիրներն են վերացնում: Սկսված աշխատանքներն իրենց արդյունքը կտան մի քանի ամսից:
     Հաղորդման մասնակիցը «Արևմուտք» տարածքային տնօրինության տնօրենի տեղակալ Արայիկ Եղիկյանն է: Պարոն Եղիկյանը լրագրողի հետ շրջել է այն հասցեներում որտեղ ընթանում են պոմպակայանների վերակառուցման աշխատանքները:
     Վերջում լրագրողը նշում է, որ Գյումրիում կշարունակվեն քաղաքի ջրամատակարարման համակարգում ջրի ճնշման կարգավորման աշխատանքները, որոնց շնորհիվ քաղաքի 5 հարկանի շենքերը կապահովվեն ինքնահոս ջրամատակարարմամբ, ինչը թույլ կտա շահագործումից հանել հնացած և անհուսալի պոմպերը: Իսկ բարձրահարկ, բազմաբնակարանային շենքերում փուլ առ փուլ կտեղադրվեն նորագույն պոմպեր, որոնց շնորհիվ էլ կավելանա ջրամատակարարման տևողությունը:
     Գյումրիի Ցայգ հեռուստաալիքի անդրադարձը




Էջմիածին. վերակառուցվում են բակային պոմպակայանները 

     Տաք եղանակների գալով քաղաքում սկսվել է կուտակված խնդիրների լուծումը՝ փուլ առ փուլ: Առաջինը դա կոյուղագծերի խցանումների վերացումն էր, ինչը հիմնականում արվեց: Հետո եկավ բակային պոմպակայանների հերթը, որոնց դերը ջրի բավարար ճնշում ապահովելու գործում զգալի է:
Այսպես, Շահումյան փողոցի թիվ 46, 48, 50, 69, 71 և 73 շենքերում տեղադրված դեռեւս խորհրդային արտադրության պոմպերը բնակիչների համար ապահովում էին օրական ընդամենը 2-ժամյա ջրամատակարարում: Ընդ որում դրանք ժամում ծախսում էին մինչեւ 30կՎտ էլեկտրաէներգիա: Իսկ «Զվարթնոց» թաղամասի թիվ 11 և 12 շենքերում տեղադրված դարձյալ խորհրդային արտադրության էներգատար ու ոչ հուսալի պոմպերը բնակիչներին ապահովում էին օրական 4-5 ժամ ջրամատակարարում: Ի դեպ, պոմպերի սպասարկման հետ կապված ծախսերը հոգում էին իրենք՝ բնակիչները:
Կենտրոն հեռուստաալիքի անդրադարձը

 

Հ2 հեռուստաալիքի անդրադարձը




«Հանդիպում ենք` ծանոթանալու»

Նախկին 5 ջրամատակարար կազմակերպություններն  այսօր արդեն միավորվել են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում: Մենք հիմա բռունցք ենք, ուժեղ ու միասնական
 



Ջուր, մոլորակի արյուն

     Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ տոնական միջոցառում էին կազմակերպել Վանաձորի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 2 դպրոցի աշակերտները: «Ջուր, մոլորակի արյուն» խորագրով միջոցառումը միավորել էր դպրոցի գրականության, կենսաբանության և քիմիայի ուսուցիչներին, ովքեր իրենց շուրջն էին համախմբել 8-րդ դասարանի աշակերտներին և ջուրը ներկայացնում էին անտիկ շրջանից` գեղարվեստական կերպով ջրի մասին գրականությունը միահյուսելով կենսաբանությանն ու քիմիային:
     Միջոցառմանը ներկա հյուրերի թվում էին նաև «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի «Լոռի» տեղամասի ներկայացուցիչներն, ովքեր շնորհակալություն հայտնեցին կենարար ջուրը գովերգելու և ոլորտի աշխատանքը գնահատելու համար և ջրի մասին ասույթներով էջանիշներ նվիրեցին աշակերտներին:
 



Ջրատարի վրա աշխատանքը եռում է

     Ապրիլի 4-ին «Գառնի – Արտաշատ – Երասխավան» մայրուղային ջրատարի վրա իրականացվող աշխատանքներին հետևելու էին եկել ՀՀ ԷԵԲՊՆ Ջրտնտպետկոմիտեի նախագահի տեղակալ Հովհաննես Հարությունյանը եւ Վեոլիա Ջուր ՓԲԸ գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն:
     Վաղ առավոտից 14 միավոր շինարարական տեխնիկա եւ մոտ 40 մասնագետ է ներգրավված դրանցում: 9 մլն դրամ է հատկացվել ծախսանյութերի ձեռք բերման նպատակով. խողովակներ, կցամասեր, վառելիք ու այլն: Միաժամանակ մի քանի վայրում ընթանում էին վնասված խողովակների ապամոնտաժման ու նորերի տեղադրման աշխատանքներ: Իսկ հարեւանությամբ զոդվում էին մետաղական պատրաստվածքները: 
     Կենտրոն հեռուստաալիքի անդրադարձը
 


     Հ2 հեռուստաալիքի անդրադարձը


Միանգամից 12 անուն աշխատանք «Գառնի-Արտաշատ-Երասխավան» ջրատարի վրա 

     «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հայտարարություն է տարածել Արարատի մարզի  3 քաղաքում, 53 գյուղում և Կոտայքի մարզի 1 գյուղում ապրիլի 4-ից-7-ը ջրամատակարարումը դադարեցնելու մասին: Մինչև 72 ժամ ջրանջատման պատճառը «Գառնի – Արտաշատ – Երասխավան» ջրատարի վրա առկա վթարները վերացնելն ու դրա շահագործման հետ կապված հետագա բարդություններից խուսափելն էր: 
     Ա-Թի-Վի հեռուստաալիքի անդրադարձը


     Հ2 հեռուստաալիքի անդրադարձը
 

     Կենտրոն հեռուստաալիքի անդրադարձը



Ֆրանսիական Վեոլիա Գրուպի համակարգում ՄԱՄՈՒԼԻ ՕՐ  է (Press Day)

     Գրուպ-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գոտու ղեկավար Ֆիլիպ Գիտառը խոսել է Վեոլիա Ջրի մասին
 




Էջմիածնում կոյուղին «ուշքի է գալիս»

     Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ քաղաքի զգալի մասում կոյուղատարները լցված են «մինչեւ պռունկ»: Ավելին, որոշ տեղերում կոյուղաջրերը կոյուղագծերից դուրս են հորդել բակեր, իսկ մի տեղ նույնիսկ լցվել են բակում կառուցված լուղավազանը: Իրավիճակը շտկելու համար արագորեն գործի անցավ Վեոլիա Ջրի համապատասխան ծառայությունը: Մասնագետներ ու տեխնիկա ուղարկվեց նաեւ Երեւանից: Դիտահոր առ դիտահոր մաքրվեցին փողոցների կոյուղագծերը, խցանումները հանվեցին հատուկ փչող մեքենայի օգնությամբ, ճամանապարհ ազատվեց ու կեղտաջրերն ընթացան առաջ: Մի քանի օր՝ եւ կոյուղաջրերի մակարդակը կոյուղիներում իջավ: Բնականաբար, մարդկանց կրքերն էլ հանդարտվեցին:
     Կենտրոն հեռուստաալիքի անդրադարձը:
 


Հ2 հեռուստաալիքի անդրադարձը
 


Մաքրվում են անձրևատարները.

     Երեւանում անձրատար համակարգի մաքրման աշխատանքներն ընդլայնվում են օրեցօր: Արվում է հնարավորիս գարնան անձրեւային սեզոնը «կազմ ու պատրաստ» դիմավորելու համար: 
     Կենտրոն հեռուստաալիքի անդրադարձը.
 


Ա-Թի-Վի հեռուստաալիքի անդրադարձը 
 

Հ2 հեռուստաալիքի անդրադարձը


Հարգելի բաժանորդներ.

     «Վեոլիա Ջուր» ընկերությունը` որպես ՀՀ ջրամատակարար համակարգի ՆՈՐ օպերատոր, Բաժանորդների հետ կնքում է ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի) մաքրման ծառայությունների մատուցման ՆՈՐ պայամանագիր






Վեոլիա Ջուր ընկերությունը շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը և ասում. բարի գալուստ Վեոլիայի ընտանիք


Երեւան Ջրից մինչեւ Veolia Ջուր

     Հայաստանի Հանրապետության կառավարության միջգերատեսչական հանձնաժողովը հայտարարված միջազգային մրցույթում հաղթող է ճանաչել ֆրանսիական Վեոլիա ընկերությանը /Պաշտոնական անվանումը՝ «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» կոմանդիտային բաժնետիրական ընկերություն/։
     Նոյեմբերի 21-ին Վարձատուի, ի դեմս ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի, Հայտատուի՝ ի դեմս Վեոլիա ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գոտու փոխնախագահ, Հայաստանի ծրագրի պատասխանատու Մալիկա Գենդուրիի, եւ Վարձակալի՝ ի դեմս նորաստեղծ Վեոլիա Ջուր ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեի, միջեւ կնքվեց «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագիր:
     Այն գործելու է 15 տարի, որի ընթացքում նորաստեղծ «Veolia Ջուր» ընկերության կողմից նախատեսվում է սպառողներին մատուցել 800 միլիոն եվրո գումարով ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններ: Մասնավորապես, արդեն 2030թ. ընկերության ողջ սպասարկման տարածքում կապահովվի 24-ժամյա ջրամատակարարում:

Պայմանագիրը ստորագրելուց հետո, Վեոլիա Գրուպի  Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գոտու փոխնախագահ, Հայաստանի ծրագրի պատասխանատու Մալիկա Գենդուրին մամուլի ասուլիսի շրջանակներում պատասխանեց լրագրողների հարցերին:
Հ1  հեռուստաալիքի անդրադարձը.


Արմնյուզ հեռուստաալիքի անդրադարձը.
 


Կենտրոն հեռուստաալիքի անդրադարձը.
 


Երկիր Մեդիա հեռուստաալիքի անդրադարձը.


Ռիսկերի կառավարում եւ էթիկայի կանոններ
      Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում այլեւս օրակարգային է: Այդ երեւույթն արդեն ուղղակիորեն խոչընդոտում է երկրի առաջընթացին: Բայց միայն մեղավորներին պատժելը բավարար չէ: Անհրաժեշտ է նաեւ կանխարգելել կոռուպցիան՝ ներքին կանոնակարգի ու վերահսկման ռեժիմի խստացման միջոցով:     
      Խնդրին այդօրինակ մոտեցում է որդեգրել Երեւան Ջուր ընկերությունը:
     Ֆիլմը ցուցադրվել է Հ2, Կենտրոն, Արմնյուզ, Հ3 հեռուստաալիքներով:

 


Վարդավառին նախառաջ Ծարավաղբյուրում

     Երեւան Ջուր ՓԲԸ-ում վերջին տարիներին ձեւավորված ավանդույթի համաձայն, այս անգամ եւս Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախառաջ մայրաքաղաքը սնուցող 10 աղբյուրներից հերթականում՝ Ծարավաղբյուրում Սբ. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Շահեի ձեռամբ կատարվեց աղբյուրի օրհնության կարգ:
     Այս այցը մյուսներից առանձնացավ թերեւս նրանով, որ միջոցառման մասնակիցները հիմնականում համակարգի աշխատակիցներն էին՝ ընտանյոք հանդերձ՝ մոտ 200 մարդ: Վարդավառը անցավ շատ ուրախ ու մեծ բավականություն պարգեւեց մասնակիցներին:
     Կենտրոն հեռուստաալիքի անդրադարձը:
 


Ջրանջատում. պատճառներ եւ արդյունքներ

     Մի քանի հեռուստաալիքներ ռեպորտաժներ են պատրաստել այն մասին, թե ինչո՞ւ են հատկապես ամռան շրջանում Երեւան Ջուր ՓԲԸ սպասարկման տարածքում տեղի ունենում ջրանջատումներ, և հետագայում դրանք ի՞նչ արդյունք են տալիս: Ռեպորտաժները հիմնականում սկսվում էին այն շեշտադրմամբ, որ վարձակալության պայմանագրի մեկնարկին՝ 2006թ. ջրամատակարարման միջին տեւողությունը Երեւանում կազմել է 17,3 ժամ, իսկ 10 տարի անց, պայմանագրի վերջին նախնական արդյունքներով այն կազմել է 23,4 ժամ: Այսպիսի բարձր արդյունքի կարելի էր հասնել միայն ջրամատակարարման տեխնիկապես խիստ մաշված ցանցի շարունակական վերակառուցման ճանապարհով: Իրականացված շինարարարական ծրագրերի շնորհիվ Երևանն այսօր ոչ միայն շատ ջուր ունի, այլեւ տեխնիկական առումով ավելի հուսալի, իսկ տնտեսական առումով՝ ավելի ձեռնտու ջրամատակարարում: 
     Կենտրոն հեռուստաալիքի անդրադարձը:
 


Ջրամատակարարում.ամռանն ընդառաջ

Մայիսի 13-ին «Peoplemeter» մամուլի սրահում կայացավ Երեւան Ջուր ՓԲԸ ներկայացուցիչների հերթական հանդիպումը ԶԼՄ-ների հետ: Հավատարիմ հրապարակային աշխատանքի իր գործելաոճին` ասուլիսի ընթացքում բանախոսները խոսեցին ընկերության գործունեության արդյունքների, ընթացիկ աշխատանքների, առաջիկա նախագծերի եւ հեռանկարների մասին
Slaq.am կայքէջի անդրադարձը

 

Սիրելի կանայք եւ աղջիկներ.

Ընդունեք մեր շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:

Շնորհակալ ենք ընձեռնված հնարավորությանը ևս մեկ անգամ Ձեզ մեծարելու, նշելու Ձեր դերն ու կարեւորությունը ընտանիքի պահպանման ու հասարակության զարգացման գործում: Օջախը ձեզանով է վառ, տունը ձեզանով է կանգուն: Ճակատագրի կամքով հայ կնոջ կյանքը միշտ էլ եղել է անդադար պայքար, սակայն դուք հաղթել եք այդ պայքարում` շարունակելով մնալ հոգատար կին, լավ մայր և քաղցր քույր: Ինչպես և վայել է հայուհուն: Այսօր էլ նա Արցախում տղամարդկանց հետ հավասար կիսում է դժվարությունները, իր օրինակով ոգեւորում զինվորներին ու ազատամարտիկներին: Թող այս հրաշալի տոնը Ձեզ միայն երջանկություն ու բերկրանք պարգևի: 
Դուք վաստակել եք այն: Մեր ծաղիկները՝ ի նշան հարգանքի՝ նույնպես:
 

11.04


Երևան Ջուր. 9 տարի անց

Երևան Ջուր ՓԲԸ  1-9 տարիների գործունեության մասին պատմող ֆիլմ
 


Ֆիլմ Վեոլիա Գրուպի մասին
 

 

Ինչո՞ւ և ինչպե՞ս. մեկ հայացք խմելու ջրի արտադրությանը

Վիոլայի հիմնական առաքելություններից մեկը լավագույն որակի խմելու ջրի մատակարարումն է: Խումբը նախագծում է ջրի մաքրման գործուն լուծումներ, հետևողական է իր գործում և ներդնում է գործիքներ՝ ցանցի ճիշտ կառավարման համար:
 

Բերելով շոշափելի լուծումներ կլիմայի փոփոխությանը

Վիոլան նպատակ ունի ընդգծելու իր գործողությունների կարևորություն, որն ուղղված է հենց կլիմայի փոփոխությանը շոշափելի փոփոխություն բերելուն: Ուղիղ և լավատեսական, այս գովազդային ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես է Վիոլան վերափոխում աշխարհը՝ վերաօգտագործելով այն, ինչ անտեսված մեկի կողմից, հետո նաև ստեղծելով արժեքավոր ռեսուրսներ ուրիշների համար: