Հաճախորդների սպասարկում

Հաճախակի տրվող հարցեր

Ստորեւ ներկայացված են Երեւան Ջուր ՓԲԸ հաճախորդներին հուզող հիմնական հարցերի պատասխանները: Աղյուսակում չընդգրկված հարցերը կարող եք  ուղարկել մեզ Հետադարձ կապ բաժնի միջոցով: 

Որքա՞ն է կազմում ջրամատակարարման ներկայիս սակագինը

     Վեոլիա Ջուր ՓԲԸ սպասարկող բնակավայրերում բնակիչ-բաժանորդների համար խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագինը կազմում է 180 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ): 

Ուր դիմել մատուցվող ծառայություններից բողոք-առաջարկության դեպքում

Առաջին հերթին պետք է դիմել Վեոլիա Ջուր ՓԲԸ 1-85, 011-300-185 հեռախոսային կենտրոն` ներկայացնելով խնդիրը, հայտնել բնակարանի հասցեն և հեռախոսահամարը: Կարելի է նաև դիմել Վեոլիա Ջուր ՓԲԸ Հաճախորդների սպասարկման գրասենյակներ, առևտրային տեղամասային գրասենյակներ  կամ բողոք-առաջարկությունը ներկայացնել կայքէջի Հետադարձ կապ բաժնի միջոցով:

Ինչպես է բնակիչը տեղեկացվում ջրամատակարարման ժամանակացույցի մասին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հաստատած կարգով ջրամատակարարման ժամանակացույցը տարեկան 2 անգամ հրապարակվում է մամուլում, որի մասին ԶԼՄ-ների միջոցով տեղեկացվում է հանրությանը: Այդ մասին կարելի է տեղեկանալ նաեւ` 1-85, 011-300-185 հեռախոսային կենտրոնից, Հաճախորդների սպասարկման գրասենյակներից, ընկերության կայքէջից, ինչպես նաեւ կայքէջի Հետադարձ կապ բաժնի միջոցով:

Ինչպես է բնակիչը տեղեկացվում ջրանջատումների մասին

Ընկերության համակարգում վթարներից բացի, ջրամատակարարման ընդհատումները հետևանք են պլանային շինարարական և վթարականխարգելիչ աշխատանքների: Ջրամատակարարման ընդհատումների մասին բաժանորդները իրազեկվում են ԶԼՄ-ների, ֆիքսված հեռախոսակապի և/կամ անհատական հաղորդագրությունների (sms-ների) միջոցով: Այդ մասին կարելի է տեղեկանալ նաեւ՝ Վեոլիա Ջուր ՓԲԸ 1-85, 011-300-185 հեռախոսային կենտրոնից, ընկերության կայքէջից կամ ֆեյսբուքյան էջից, ինչպես նաեւ կայքէջի Հետադարձ կապ բաժնի միջոցով:

Ինչպես վարվել, եթե ծորակից հոսող ջրի որակը կասկածի տեղիք է տալիս

Այդ մասին հարկ է անմիջապես տեղեկացնել Վեոլիա Ջուր ՓԲԸ 1-85, 011-300-185 հեռախոսային կենտրոնին` ներկայացնելով խնդիրը, հայտնել բնակարանի հասցեն և հեռախոսահամարը: Ձեզ կայցելեն Ընկերության Կենտրոնական լաբորատորիայի աշխատակիցները, որոնք տեղում կկատարեն ջրի նմուշառում, կստուգեն նրա որակը և համապատասխանությունը ներկայացվող սանիտարական նորմերին ու կանոններին:

Բնակարան գնելու դեպքում` ինչպես կատարել բաժանորդային քարտի անվանափոխություն

Նախ, ցանկալի է բնակարանը գնելիս վաճառողից պահանջել հստակեցնել ֆինանսական հարաբերություններն ընկերության հետ` հետագա բարդություններից խուսափելու համար: Այնուհետև, պետք է բնակարանի սեփականատերը (կարող է նաև ներկայանալ համասեփականատերը կամ լիազորված անձը` նոտարի կողմից վավերացված լիազորագրի հիման վրա) Հաճախորդների սպասարկման գրասենյակ ներկայացնի դիմում անվանափոխություն կատարելու վերաբերյալ` կցելով անձնագրի եւ բնակարանի սեփականության վկայագրի պատճեները:

Ուր դիմել, եթե սպառած ջրի դիմաց հաշիվներում կան անճշտություններ

Հարկ է դիմել Վեոլիա Ջուր ՓԲԸ Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ էլ զանգահարել 1-85, 011-300-185 հեռախոսային կենտրոն: Իսկ գրավոր՝ խնդիրը կարելի է ներկայացնել կայքի Հետադարձ կապ բաժնի միջոցով:

Ինչ անել, եթե պատրաստվում եք երկար ժամանակով բացակայել բնակարանից

Այս մասին պետք է գրավոր ծանուցել Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ զանգահարել 1-85, 011-300-185 հեռախոսային կենտրոն, որից հետո ընկերությունը կիրականացնի ջրագծի փականի կնքում եւ կկազմի այդ մասին համապատասխան ակտ:

Ինչ անել, եթե ջրածախսը կասկածի տեղիք է տալիս

Նման դեպքում հարկ է դիմել Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ զանգահարել 1-85, 011-300-185 հեռախոսային կենտրոն՝ ջրաչափի ապակնքման համար, որից հետո կարելի է ապամոնտաժել ջրաչափը և ներկայացնել Ջրաչափերի ստուգաչափման լաբորատորիա (Երևան, Շիրակի 94, Աէրացիա կայանի տարածքում): Այս բոլոր աշխատանքները հաճախորդն իրականացնում է իր միջոցներով:

Ինչ անել, եթե ջրագծի վթարի կամ բնակարանի վերանորոգման պատճառով ջրաչափն ապամոնտաժելու կարիք կա

Բնակարանի վերանորոգման դեպքում հարկ է դիմել Հաճախորդների սպասարկման գրասենյակ: Իսկ ջրագծի վթարի պարագայում, երբ անհետաձգելի վերանորոգում է պահանջվում, պետք է ահազանգել 1-85, 011-300-185 Հեռախոսային կենտրոն` հայտնելով բնակարանի հասցեն և հեռախոսահամարը: Աշխատանքների ավարտից և ջրաչափի վերատեղադրումից հետո անհրաժեշտ է նորից դիմել վերոնշյալ ծառայություններ` ջրի ծախսի համապատասխան հաշվարկի և ջրաչափը վերակնքելու համար:  

Վարձավճարի համար ինչպիսի արտոնություններ են սահմանված

ՀՀ կառավարության 08.07.1997 թիվ 251 որոշման 2-րդ կետի դ և ե ենթակետերի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների վարձավճարների 50 տոկոս զեղչով վճարման իրավունքից օգտվում են հետևյալ խմբերի քաղաքացիները`
դ)Նախկին ԽՍՀՄ հերոսները, սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1 - ին և 2-րդ աստիճանի և «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք:
ե) Անհատական կենսաթոշակառուները: