Հաճախորդների սպասարկում

Բաժանորդների սպասարկման գրասենյակներ

     Սպառողներին առավել մոտ լինելու համար, Վեոլիա  Ջուր ՓԲԸ համակարգում գործում է թվով 8 Բաժանորդների սպասարկման գրասենյակ (ԲՍԳ): Դրանք աշխատում են երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09.00-18.00: Օրական 90-100 քաղաքացի է դիմում այնտեղ բազմապիսի հարցերով:

05.04

     Մասնավորապես, խոսքը նոր բաժանորդ դառնալու մասին է, ջրագիծ կառուցելու նպատակով տեխնիկական պայման ստանալու, բնակարանի անվանափոխություն կատարելու, պարտքը մարելու, ջրագծի ու կոյուղու վթարն ու խցանումը վերացնելու, ջրի ճնշումը կարգավորելու, ջրաչափ տեղադրելու կամ վերանորոգելու,  ջրամատակարարման ժամանակացույցը ճշտելու, ջրամիացում կատարելու, շինարարական կառույցի ավարտական ակտը կնքելու, իրավական պարզաբանումներ ստանալու եւ նմանօրինակ շատ այլ հարցերի, որոնց հետ ընկերության բաժանորդ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք առնչվում են առօրյայում: Գրանցումից հետո դիմումներն անմիջապես փոխանցվում են ընկերության համապատասխան ծառայություններին, օրենսդրությամբ սահմանված ժամկետներում արձագանքելու նպատակով:
     Հաճախորդների սպասարկման գրասենյակները գործում են հետեւյալ հասցեներում.
     Քաղաք Երևան` Աբովյան 66ա, Ազատության 24, Արցախի 22, Լենինգրադյան 50, Լվովյան 2,
     Քաղաք Գյումրի` Դուդկոյի 1,
     Քաղաք Վանաձոր` Տիգրան Մեծի 22,
     Քաղաք Աբովյան` Սարալանջի 2: