Հաճախորդների սպասարկում

Վճարման տարբերակներ

      Սպառած խմելու ջրի դիմաց վճարման ավանդական եղանակները եղել եւ մնում են Հայաստանում գործող առեւտրային բանկերն ու Հայփոստը: Սակայն վերջին տարիներին ավելի ու ավելի է կիրառվում վճարումների էլեկտրոնային եղանակը. վճարային տերմինալներն ու բանկոմատները: 
 
05.04
       Մասնավորապես վերջին դեպքում խոսքն անկանխիկ վճարման մասին է: Առցանց  կոմունալ ծառայությունների վճարում կատարելու համար պետք է բանկոմատի էկրանին ընտրել «Կոմունալ վճարումներ» մենյուն և հետևել հրահանգներին:
     Իսկ տեխնոլոգիական վերջին նորույթն այս առումով համացանցային կապով վճարումն է «ԱրՔա» վճարման համակարգի միջոցով (տես՝ http://arca.am/): Դրանից օգտվելու համար հարկավոր է դիմել "Առցանց Վճարային համակարգին", ծանոթանալ էջում բերված ուղեցույց ձեռնարկին եւ սահմանված կարգով գրանցվել էլեկտրոնային վճարումների համակարգում: