Հաճախորդների սպասարկում

Հեռախոսային կենտրոն` 1-85 և (011) 300-185

     Սպառողների դիմում-բողոքներին ու առաջարկություններին արագորեն արձագանքելու համար  համակարգում «Թեժ գծի» սկզբունքով գործում են 1-85 և (011) 300-185 հեռախոսային կենտրոնները:

05.04

     Ծառայությունների օպերատորներն ընդունում են հեռախոսազանգերը, ինչպես նաեւ հետզանգեր իրականացնում նրանց, ում հեռախոսագծի զբաղվածության պատճառով հնարավոր չի եղել ժամանակին պատասխանել: Ընդ որում, սպասարկման որակը բարձրացնելու նպատակով հեռախոսազանգերը ձայնագրվում են, ինչը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում վիճահարույց հարցերի վերաբերյալ ստանալ համապատասխան պարզաբանումներ: 
     Հեռախոսային կենտրոնները գործում են 24/7/365 սկզբունքով: Հաճախորդներից ստացվող տեղեկատվությունը on-line ռեժիմով փոխանցվում է ընկերության համապատասխան ծառայություններին, օրենսդրությամբ սահմանված ժամկետներում արձագանքելու նպատակով: