Ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայություն

Ջրամատակարարման եւ ջրահեռացման կառավարում

     Ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգի կառավարմանն այս կամ այն չափով մասնակցում են Ընկերության գրեթե բոլոր ճյուղային տնօրինությունները: Բնականաբար, առաջին հերթին նրանք ղեկավարվում են իրենց վերապահված գործառույթներով, սակայն նաեւ հաշվի են առնվում սպառողներից ստացվող բողոք-ահազանգերն ու նրանց հարաճուն պահանջները:
 
11.04

     Այսպես, Ջրարտադրության, անվտանգության, առողջապահության ու բնապահպանության (ՋԱԱԲ) տնօրինությունը պատասխանատու է խմելու ջուրը աղբյուրներից Երեւան ու հարակից համայնքներ հասցնելու համար: Արդեն բնակավայրերում ջրատար ու կոյուղատար ցանցը սպասարկում են թվով երկու՝ «Արևելք» ու «Արևմուտք» շահագործման տնօրինությունները իրենց 10 տեղամասերով: Բաժանորդներին ջրաչափերի միջոցով ջրի վաճառքի հարցով զբաղվում է Առևտրային վարչությունը իր 10 տեղամասերով: Իսկ Տեխնիկական տնօրինությունը ձեռքը մշտապես համակարգի զարկերակին է պահում, վերահսկում է իրավիճակը ու անհրաժեշտության դեպքում միջամտում: Իր հերթին, Իրավաբանական եւ հաճախորդների սպասարկման տնօրինությունը 1-85 հեռախոսային կենտրոնի ու Հաճախորդների սպասարկման գրասենյակների միջոցով ջրամատակարարման վերաբերյալ հաճախորդներից ստացվող տեղեկատվությունը on-line ռեժիմով փոխանցում է ընկերության համապատասխան տնօրինությունններին, օրենսդրությամբ սահմանված ժամկետներում արձագանքելու նպատակով: