Ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայություն

Ներդրումներ եւ նորարարություն

     Կայուն զարգացման հիմքը ներդրումներն են: Դրանք թույլ են տալիս բարձրացնել համակարգի գործունեության արդյունավետությունը, մասնավորապես նվազեցնել շահագործման ծախսերն ու ավելացնել եկամուտները, և այդ կերպ ապահովել Երեւան Ջուր ՓԲԸ շարունակական առաջընթացը:
     Շինարարություն
Համակարգում, աղբյուրից մինչեւ բաշխիչ ցանց, մշտապես իրականացվում են բազմապիսի ներդրումային ծրագրեր: Յուրաքանչյուր տարի մայրաքաղաքում ջրամատակարարման և ջրահեռացման բարելավման նպատակով 1,5-2,0 մլրդ դրամի աշխատանք է կատարվում: Արվում է ավելին, քան նախատեսված է վարձակալության պայմանագրով: Մասնավորապես, անցած 10 տարիներին պլանավորվածից ավելին է ներդրվել՝ մոտ 6,0 մլրդ դրամ: Արդյունքներն էլ գերազանցում են պարտավորությունները:

20.04

     Նոր ծրագրեր
Ընկերությունը հատկապես մեծ ակնկալիքներ ունի ՎԶԵԲ-ի ֆինանսական աջակցությամբ սկսված նոր ծրագրից՝ $21,6 մլն ընդհանուր գումարով: Դրա շնորհիվ առաջիկա տարիներին կկառուցվի 152 կմ ջրագիծ, կտեղադրվի 39 հազար ջրաչափ եւ կվերակառուցվի 30 բակային պոմպակայան: Արդյունքում զգալիորեն կնվազի ջրի տեխնիկական ու առեւտրային կորուստը, կապահովվի ջրի որակը եւ կկայունանա ջրամատակարարումը Երեւանի անհատական տնատիրություններով կառուցապատված թաղամասերում:
     Տեխնիկա և տեխնոլոգիա
Երևանի նոր, ժամանակակից պահանջներին համապատասխան ջրամատակարարման համակարգը ստեղծվում է նույնքան նոր տեխնիկայի ու տեխնոլոգիաների հենքի վրա. հեռաիրազեկման «Լոկատոր» համակարգ, արդիականացող պոմպակայաններ, նորագույն փականային համակարգ ունեցող բաշխիչ ցանց, ջրի ճնշումը վերահսկող լոգերներ, կորելյատոր, ակվաֆոն, խողովակափնտրիչ սարք, շարժական հոսքաչափ, ջրաչափության մեջ լայնորեն կիրառվող պլանշետներ: Հիմա էլ ներդրվում է հեռակառավարման ՍԿԱԴԱ համակարգը…
     Երևան Ջուր ՓԲԸ-ն վստահորեն է նայում ապագային: