Երեւան Ջուր

Վարձակալության պայմանագիր

     2005թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարության` ի դեմս Ջրային տնտեսության պետական կոմիտեի և ֆրանսիական Veolia Environnement խմբի (ներկայումս՝ Veolia Group) մաս հանդիսացող Veolia Water ընկերության միջև ստորագրվեց Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարձակալության 10-ամյա պայմանագիրը:  
 
01.04
     Այն նախատեսում է «Երևանի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ սպասարկման տարածքի՝  մայրաքաղաքի եւ հարակից 30 համայնքների ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի շահագործում, վերանորոգում եւ պահպանություն:             
     Միջազգային օպերատորի ընտրությունն իրականացվել էր Համաշխարհային բանկի հովանու ներքո կազմակերպված միջազգային մրցույթի արդյունքում: «Մեր առաջարկն հաջողություն ունեցավ ոչ միայն իր տեխնիկական որակի, այլև հաճախորդների համար ծախսային արդյունավետության շնորհիվ: Այս պայմանագիրը մեզ համար լրացուցիչ հնարավորություն է ապացուցելու, որ անցումային երկրներում ջրային ծառայությունների բնագավառում հանրային և մասնավոր սեկտորների համագործակցությունը գրավիչ լուծում է բոլոր շահառուների`պետական մարմինների, սպառողների և օպերատորի համար», -այս առիթով նշել է Veolia Water ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Ֆրերոն (ներկայումս՝ Veolia Group-ի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն):

    Իսկ 2016թ. փետրվարի 12-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Վեոլիա Օ-Քոմփանի Ժենեղալ դեզ Օ» ընկերության «Վեոլիա Ինվայրենմենտ»-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գործադիր փոխնախագահի տեղակալ, ՀՀ տարածաշրջանի ղեկավար Մալիկա Գենդուրին և «Երևան Ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը ստորագրել են վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը երկարացնելու մասին համաձայնագիրը: