Ջրագծի վթար Երևանի Սարմենի փողոցում

Հունիսի 11-ի առավոտյան ջրագծի մաշվածության և հնության հետևանքով Անտառային փողոցում տեղի է ունեցել վթար։

 «Վեոլիա Ջուր» ընկերության մասնագետները արձագանքել են պատահարին՝ ըստ կանչերի առաջնայնության։ Վթարը վերացնելու համար 9։30–ից իրականացվել է մասնակի ջրազրկում, քանի որ տվյալ հատվածում ջրի ճնշումը շատ բարձր է։ Ջրի ճնշումը թուլացվել է 3 ժամում, և վթարը կարճ ժամանակում վերացվել է։ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրավիրված ապահովագրության մասնագետները գնահատում են բնակիչների վնասի չափը՝ փոխհատուցում իրականացնելու նպատակով։

Անտառային փողոցը ներառված է 2020թ.–ի պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի մեջ՝ համաձայն որի Անտառային փողոցի ջրագծերը վերակառուցվելու են, իսկ բաժանորդների ջրաչափական հանգույցները տեղափոխվելու սահմանազատման կետեր։