 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 17 Նոյ. 2026 



 

 

 

   ![պ;խօճպխճօխ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/11/7180_2.jpg.webp?itok=f20HuAvx)   



Վեոլիա Ջուր ընկերության «Արմավիր» շահագործման տեղամասն ավարտել է իր սպասարկման տարածքի խնդրահարույց ջրագծերից մեկի նորոգումը: Խոսքը Կոզդաշենի պոմպակայանի 500 մմ-ոց պողպատյա ջրատարի մասին է, որի ընդհանուր երկարությունը 12 կիլոմետր է:Խողովակաշարի մաշվածության պատճառով մի հատվածում ջրաքանակի կորուստը հասնում էր վայրկյանում 9 լիտրի:

   ![օւիչճւրճ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/11/7182.jpg.webp?itok=P5c1_n6y)   



Ջրատարի այդ հատվածից ջուր է ստանում ընկերության մեծածախ բաժանորդ Շենիկ գյուղը: Խնդիրը կարգավորելու նպատակով տեղամասի մասնագետները վերակառուցել են ջրագծի առավել վթարային 700 գծամետր հատված. ներսրսկման եղանակով հին խողովակի միջով անցկացվել է նոր՝ 110 մմ տրամագծով պոլիէթիլենե խողովակաշար:

   ![իւըևօճրևւ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/11/7183.jpg.webp?itok=yT-3HG13)   



Այս տեխնիկական լուծման շնորհիվ հաջողվել է իսպառ դադարեցնել վայրկյանում 9 լիտր ջրի կորուստը և ապահովել մեծածախ բաժանորդի համար անհրաժեշտ ջրաքանակի հուսալի ու անխափան հասանելիությունը: