Մեկնարկել են Արարատյան 1/2 պոմպակայանից Խարբերդի ՕԿՋ տանող ջրատարի հիմնանորոգման աշխատանքները

լիկլ;իլ,
֏ւրըյ֏տ

35 վթար՝ վերջին 3 ամսում: Խոսքը Արարատյան 1/2 պոմպակայանից դեպի Խարբերդի օրվա կարգավորիչ ջրամբարներ (ՕԿՋ) տանող մոտ 9 կմ երկարությամբ մետաղական ջրատարի մասին է, որից սնվում են Մասիս քաղաքը, Այնթափ, Նոր_Կյուրին, Արևաբույր, Մարմարաշեն և Ջրահովիտ բնակավայրերը՝ ընդհանուր 9500 բաժանորդ։ Մետաղական այս ջրատարը տարիներ շարունակ եղել է ամենախնդրահարույց ուղղություններից մեկը: 2000 թվականին կառուցված խողովակաշարն անցնում է ճահճոտ հողատարածքներով, ինչի հետևանքով խողովակները ժամանակի ընթացքում քայքայվել ու շարքից դուրս էին եկել։ Յուրաքանչյուր ջրանջատման ժամանակ ընկերությունը ստիպված դադարեցնում էր պոմպակայանի աշխատանքը և ջրանջատում հայտարարում 6 բնակավայրերում, ինչն էլ բնականաբար առաջացնում էր սպառողների արդարացի դժգոհությունը։ Վերանորոգումից կարճ ժամանակ անց մաշված խողովակը կրկին վթարվում էր մեկ այլ հատվածում։ 

ււիկւկ

Խնդիրը հիմնովին լուծելու նպատակով Վեոլիա Ջուր ընկերությունը սկսել է ջրատարի ամենավթարային՝ 2250 գծամետր հատվածի վերակառուցումը՝ 426 մմ տրամագծով մետաղական նոր խողովակաշարով։ Սա այս ջրատարի վրա իրականացվող ամենախոշոր ծրագիրն է։ Այս պահին արդեն կառուցվել է 950 գծամետր ջրագիծ։ Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում նախատեսվում է աշխատանքներն ամբողջությամբ ավարտել հունվարին՝ վերջնականապես լուծելով վթարների և դրանց հետևանքով առաջացող ջրանջատումների խնդիրը։