 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 19 Նոյ. 2026 



 

 

 

   ![֏ւրըյ֏տ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/11/5469807217474215117.jpg.webp?itok=Y3O-TF91)   



35 վթար՝ վերջին 3 ամսում: Խոսքը Արարատյան 1/2 պոմպակայանից դեպի Խարբերդի օրվա կարգավորիչ ջրամբարներ (ՕԿՋ) տանող մոտ 9 կմ երկարությամբ մետաղական ջրատարի մասին է, որից սնվում են Մասիս քաղաքը, Այնթափ, Նոր\_Կյուրին, Արևաբույր, Մարմարաշեն և Ջրահովիտ բնակավայրերը՝ ընդհանուր 9500 բաժանորդ։ Մետաղական այս ջրատարը տարիներ շարունակ եղել է ամենախնդրահարույց ուղղություններից մեկը: 2000 թվականին կառուցված խողովակաշարն անցնում է ճահճոտ հողատարածքներով, ինչի հետևանքով խողովակները ժամանակի ընթացքում քայքայվել ու շարքից դուրս էին եկել։ Յուրաքանչյուր ջրանջատման ժամանակ ընկերությունը ստիպված դադարեցնում էր պոմպակայանի աշխատանքը և ջրանջատում հայտարարում 6 բնակավայրերում, ինչն էլ բնականաբար առաջացնում էր սպառողների արդարացի դժգոհությունը։ Վերանորոգումից կարճ ժամանակ անց մաշված խողովակը կրկին վթարվում էր մեկ այլ հատվածում։

   ![ււիկւկ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/11/5469807217474215119.jpg.webp?itok=siRvghm1)   



Խնդիրը հիմնովին լուծելու նպատակով Վեոլիա Ջուր ընկերությունը սկսել է ջրատարի ամենավթարային՝ 2250 գծամետր հատվածի վերակառուցումը՝ 426 մմ տրամագծով մետաղական նոր խողովակաշարով։ Սա այս ջրատարի վրա իրականացվող ամենախոշոր ծրագիրն է։ Այս պահին արդեն կառուցվել է 950 գծամետր ջրագիծ։ Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում նախատեսվում է աշխատանքներն ամբողջությամբ ավարտել հունվարին՝ վերջնականապես լուծելով վթարների և դրանց հետևանքով առաջացող ջրանջատումների խնդիրը։



 

 

 



   ![֏ևւըւյըև](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/11/5469807217474215118.jpg.webp?itok=k410Jt47)   





 

 



 

   ![ւևիւի](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/11/5469807217474215120.jpg.webp?itok=St9k8xpP)   





 

 



 

   ![իկգբ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/11/5469807217474215121.jpg.webp?itok=h5M0HrEQ)   





 

 



 

   ![֏ւըւյըհյ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/11/5469807217474215123.jpg.webp?itok=dUJKYeYo)   





 

 



 

   ![իրօրիօ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/11/5469807217474215124.jpg.webp?itok=QjNPgghT)   





 

 



 

 

  Նախորդը         Հաջորդը