Օգնության եկան ՀՀ ԱԻՆ-ի փրկարարները

Շատ դժվարին, երբեմն կյանքի համար ուղղակի վտանգավոր պայմաններում են վերջին օրերին ընթանում վթարների վերացման աշխատանքները Վեոլիա Ջուր ՓԲԸ համակարգում:
Դրա վառ օրինակներից մեկը Թալինի տարածաշրջանի «40 աղբյուր»-ում տեղի ունեցածն է: Շուրջբոլորն այստեղ ձյուն է, բուք ու բորան: Ճանապարհները փակ են, բայց և սպասել չէին կարող «Արևմուտք» տարածաշրջանային տնօրինության «Թալին» տեղամասի մասնագետները. մի քանի բնակավայր մնացել էր անջուր, պետք էր պարզել՝ աղբյուրն է սառած, թե խողովակաշարը վթարված: Ի վերջո մարդկանց ջուր է պետք: Մնացածի մասին պատմում է Արմենպրես լրատվական գործակալության ներկայացվող հաղորդագրությունը: 

Հետգիր. Այնուամենայնիվ հաջողվեց պարզել. աղբյուրն է սառել, ստեղծվել է շատ ծանր վիճակ: Բայց աշխատանքները խնդրի լուծման նպատակով շարունակվում են:

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դիմել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը, որ «Վեոլիա Ջուր» ըն....