 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 16 Հուն. 2026 



 

 

 





 

 





 

 



 





 

 





 

 



 

 

 





   ![՛պճխ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/06/5285413873341111900.jpg.webp?itok=419UBpw-)   



Կոտայքի մարզի Աբովյան, Բյուրեղավան և Չարենցավան բնակավայրերում «Վեոլիա Ջուր» ընկերությունը 2026 թվականի Պարտադիր կապիտալ աշխատանքների շրջանակներում սկսել է կոյուղատար համակարգերի վերակառուցման աշխատանքներ։ Ծրագրում ընդգրկված են՝

- Աբովյան քաղաքի՝ Հանրապետության 36, Նաիրյան 2, 4, 6, Քանաքեռ 4, 6, Դարանի 5, Երիտասարդական 1, Եղբայրության 1, Հանրակացարանի 7, Սարալանջի 20, 3-րդ միկրոշրջան 13 և Շուկայի փողոցի հասցեները,
- Բյուրեղավանի Օղակաձև փողոցի 50-րդ շենքը,
- Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 13-20ա շենքերը և 5-րդ թաղամասի 12 և 5 շենքերը։

134,9 մլն դրամ արժողությամբ ծրագրով նախատեսվում է վերակառուցել շուրջ 4600 գծամետր կոյուղագիծ։ Նշված կոյուղագծերը կառուցվել են դեռևս 1970-ական թվականներին՝ կերամիկական և ազբեստե խողովակներով։ Տարիների ընթացքում դրանք զգալիորեն մաշվել են, իսկ որոշ հատվածներում խողովակաշարերն անցնում են շինությունների տակով, ինչը լրջորեն դժվարացնում է դրանց շահագործումն ու սպասարկումը։ Խնդիրն ավելի է բարդանում, երբ որոշ հասցեներում ծառերի արմատները ներթափանցում են կերամիկական խողովակների մեջ՝ առաջացնելով պարբերական խցանումներ։ Արդյունքում պարբերաբար առաջանում էին հակասանիտարական իրավիճակներ և բնակիչների դժգոհություններ։   
Աբովյան քաղաքի կոյուղատար համակարգում 2024 թվականին ևս ՊԿԱԾ շրջանակներում աշխատանքներ են կատարվել: Վեց հասցեներում փոխարինված կոյուղագծերի հետ կապված մինչև այժմ որևէ բողոք չի ստացվել։ Ակնկալվում է, որ նույն արդյունքը կլինի նաև այս հասցեներում։ Կոյուղ հետագա անխափան աշխատանքը, սակայն, մեծապես կախված է նաև համակարգի ճիշտ օգտագործումից։ Բնակիչների պատասխանատու վերաբերմունքը կօգնի պահպանել ցանցի բնականոն աշխատանքը, նվազեցնել խցանումների հավանականությունը և երկարաժամկետ արդյունք ապահովել կատարված ներդրումների համար։



 

 

 



   ![գֆգհ](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/06/5285413873341111897.jpg.webp?itok=lxpYLcYF)   





 

 



 

   ![ըտը](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/06/5285413873341111901.jpg.webp?itok=WI4kSLKv)   





 

 



 

   ![յւըյը](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/06/5285413873341111902.jpg.webp?itok=dxLnPDXT)   





 

 



 

 

  Նախորդը         Հաջորդը