ԿԱՐԻԵՐԱ

Մեր մարդկային ռեսուրսների քաղաքականությունը

Ընկերության հաջողության բանաձեւը բազմաթիվ բաղադրիչներ ունի,  սակայն դրա առանցքը միեւնույն է, եղել եւ մնում է աշխատակազմը:

     Թիմի ձևավորում
     Այստեղ վճռորոշ դեր խաղաց ընկերության ղեկավար կազմի երիտասարդացումը: Կարճ ժամանակամիջոցում ձեւավորվեց մասնագետների բարձրակարգ խումբ, որը համարձակ գնաց տարիներով կուտակված խնդիրների լուծմանը: Մասնավորապես, միջոցներ ձեռնարկվեցին ընկերության մոտ 1100 աշխատակիցների համախմբման ու նրանցից ընդհանուր շահերով միավորված թիմի ձեւավորման համար:

11.04


     Աշխատակազմի համալրում և երիտասարդացում
     Հնարավորինս թարմացվեց նաեւ աշխատակազմը, բայց և ապահովվեց տարեց, փորձառու մասնագետների ու նոր համալրման միջեւ օպտիմալ հարաբերակցություն: Խոսքն առաջին հերթին շահագործման ու տեխնիկական ծառայությունների մասին է: Սպասարկման որակի բարձրացման նպատակով վերապատրաստվեցին առեւտրային տնօրինության մասնագետ-տեսուչները: Անհրաժեշտ կադրային փոփոխություններ կատարվեցին վարձակալության պայմանագրի կատարման խնդրում վճռորոշ դեր խաղացող մյուս բոլոր ծառայություններում:
     Աշխատավայրում՝ ինչպես սեփական տանը
     Մեծ նշանակություն տրվեց համակարգում աշխատանքի անվտանգ ու արդյունավետ պայմանների ստեղծմանը, բանվորներին արտահագուստով ապահովմանն ու նրանց կենցաղային պայմանների բարելավմանն աշխատավայրում: «Սեփական տանիք» ունեցան ընկերության գրեթե բոլոր ծառայությունները, որոնք նախկինում տարածքներ էին վարձակալում:  Դրականորեն ազդեց ջրմուղագործների հոգեբանության վրա նաեւ նյութական ու բարոյական խրախուսման համակարգի ներդրումը:
Նշված ուղղություններով աշխատանքները համակարգում շարունակվում են: Ստեղծվում է ամուր հիմք հետագա հաջողությունների համար: