ԿԱՐԻԵՐԱ

Առողջապահությունն ու անվտանգությունը աշխատավայրում

Վեոլիան ստանձնել է իր աշխատակիցներին մասնագիտական ռիսկերից պաշտպանելու և աշխատավայրում անվտանգությունն ապահովելու պարտավորություններ: Ահա թե ինչու 2014թ. աշխատակիցների վերապատրաստման ծրագրերը կենտրոնացված էին աշխատավայրում առողջության և անվտանգության վրա:

Health & safety at work

ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Վեոլիան լավ գիտակցում է, որ աշխատավայրում աշխատակիցների առողջության և անվտանգության բարելավումը նպաստում է թե ընկերության կատարողականությանը, և թե աշխատակիցների բարեկեցությանը: Ընկերությունը` Կանխարգելումը, Առողջությունը և Անվտանգությունը ընդունել է որպես կարևորագույն նպատակ իր գործունեության համար, իսկ  2013թ. ընդհանուր ղեկավարությունը կազմել է միջոցառումների փաթեթ` փոփոխությունների իրականացման համար: Նրանց նպատակն է աջակցել արդեն ընթացքի մեջ գտնվող նախաձեռնություններին և ներգրավել բոլոր աշխատակիցներին կազմակերպության յուրաքանչյուր մակարդակում:  Ինչպես նաև այս շրջանակից դուրս ապահովել շահագրգիռ կողմերի ֆիզիկական անվտանգությունն ու մտավոր բարեկեցությունը: Կանխարգելումը, Առողջությունը և Անվտանգությունը ընկերության հիմնարար գործողությունների և գործընթացների անբաժանելի մասն են կազմում: Դա ավելին է, քան պարզապես մի ռազմավարություն:
 
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
 
Վեոլիան իրականացրել է գլխավոր ղեկավարության կողմից վարվող համակարգված նախաձեռնություն, որը հիմնվում է ամբողջ կառավարման շղթայի տեսանելի ներգրավվածության և շարունակական կատարելագործման համակարգի վրա: Դա թույլ է տալիս կատարել իր պարտավորությունները, հասնել դրված նպատակներին և պահել Կանխարգելման, Առողջության և Անվտանգության հանձնառության մեջ ներառված սկզբունքները:
2013թ. հունիսի 1-ին Վեոլիան ստորագրել է Աշխատանքի Միջազգային Գրասենյակի (ԱՄԳ) Սեուլի հռչակագիրը Ժնևում` ճանաչելով անվտանգ և առողջ աշխատանքային միջավայրը` մարդու հիմնարար իրավունք: Որպես իր պարտավորությունների մի մաս` Վեոլիան նպաստում է հռչակագրով պաշտպանվող Կանխարգելման, Առողջության և Անվտանգության շարունակական բարելավմանը, վերապատրաստում է շահագրգիռ կողմերին և խթանում է այս հարցով աշխատող-գործատու երկխոսությունը:
Բացի այդ, առողջության և անվտանգության նորարարական գործելակերպը ընդունվել է  նաև ընկերության ներսում: Այդ գործելակերպերից երկուսը ճանաչվել են Սոցիալ Նորարարական Մրցանակաբաշխության կողմից` Վեոլիայի բոլոր ոլորտներում ընդգծելով անվտանգության տարածումը աշխատակիցների հարաբերությունների քաղաքականության մեջ:

https://www.veolia.com/admin/content/assets/view/2301