Շնորհակալություն Վարդենիսից

Անկախության օրը Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչները նշեցին բնակավայրի հիմնադրման 190 եւ Վարդենիսի հերոսամարտի 100-րդ տարեդարձերի հետ:
     Հանդիսավոր տոնակատարության ընթացքում, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարներ, հյուրեր, նաև պարգևներ հանձնվեցին Վարդենիսի զարգացման գործում իրենց ավանդն ունեցող անձանց ու կազմակերպությունների:
     Դրանց թվում էր «Վեոլիա Ջուր ՓԲԸ-ն: «Վարդենիս համայնքին բարձրակարգ ծառայություն մատուցելու, բնակիչների պահանջներին արագ ու արդյունավետ արձագանքելու և համայնքապետարանի հետ համագործակցության համար» ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ ստացավ ընկերության «Վարդենիս» շահագործման տեղամասի պետ Արման Արշակյանը:
     Ինչ խոսք, հաճելի է, երբ աշխատանքը գնահատվում է: Բայց պարգևը նաև պարտավորեցվող է, քանի որ «հետ գնալու տեղ չի թողնում»: Ուրեմն՝ ջրամատակարարումը Վարդենիսում շարունակաբար կբարելավվի: