Երեւան Ջուր

Երեւան Ջուր ՓԲԸ գլխավոր տնօրենի ուղերձը

05.04
    Բարեկամներ, 

    Շնորհակալություն Երեւան Ջուր ընկերության պաշտոնական կայք այցելելու համար: Վերակառուցումից հետո այն դարձել է ավելի բովանդակալից ու մեր հիմնադիր ֆրանսիական Veolia Group-ի չափանիշներին համապատասխան: Հուսով եմ, որ ձեզ հետաքրքրող հարցելի պատասխանները դուք կգտնեք այստեղ:
    Ջրամատակարարումը փողոց է երկկողմանի շարժումով: Հաջողությամբ ընթանալ նախանշված ճանապարհով հնարավոր է միայն «ջրամատակարար-հանրություն» կապն ամրապնդելով ու փոխշահավետ կառուցողական երկխոսություն ծավալելով: Իսկ դրա լավագույն միջոցներից մեկը կայքն է, որը կոչված է մի կողմից սպառողների խնդիրների մասին մեզ տեղյակ պահելու, մյուս կողմից՝ ընկերության նպատակների, գործունեության, ձեռքբերումների ու ծրագրերի մասին հանրությանը իրազեկելու: Վերջին տարիներին երեւանցիների մեզ ցուցաբերած աջակցությունը դրա ապացույցն է: Հուսով եմ, որ այդ բարի ավանդույթը կշարունակվի նաեւ հետագայում:
    Խնդրում եմ լինել ակտիվ եւ նախաձեռնող: Դիմե՛ք կայքին ձեզ հետաքրքրող բոլոր հարցերով, օգնե՛ք վերացնել ընկերության աշխատանքում առկա թերությունները, բարձրացնել սպասարկման որակը եւ այդ կերպ համատեղ ուժերով բարելավվել ջրամատակարարումը Երեւանում ու հարակից համայնքներում:

    Համագործակցության ակնկալիքով՝
        Գոռ Գրիգորյան