ՄԵՐ ՄԱՍԻՆ

Վեոլիա Խումբ

     Ամբողջ աշխարհում Veolia Group-ն օգնում է բնակավայրերին և ձեռնարկություններին ստեղծել, կառավարել, ինչպես նաև օպտիմալացնել իրենց ռեսուրսները: Դեպի վերարտադրող տնտեսության անցնելուն նպաստելու համար Ընկերությունն առաջարկում է ջրին, էներգիային և հումքին վերաբերող մի շարք լուծումներ` շեշտադրելով թափոնների վերականգնումը:
     

Antuan

Veolia-ի 174,000 աշխատակիցներին հանձնարարվում է հանրային և մասնավոր սեկտորներում աջակցել հաճախորդներին դառնալու էլ ավելի կայուն` թույլ տալով շրջակա միջավայրի պաշտպանության հետ մեկտեղ հասնել զարգացման:
     Ռեսուրսների արդյունավետության բարձրացման նպատակով` բնապահպանության, տնտեսական և սոցիալ տեսանկյուններից ընկերությունը նախագծում և գործողության մեջ է դնում մասնագիտական լուծումներ: Veolia-ի` բոլոր նման նախաձեռնությունները աշխարհի ռեսուրսավորմանն ուղղված ընթացիկ արշավի մաս են կազմում:   
 

ՅՈԹ ԶԱՐԳԱՑՈՂ ՇՈՒԿԱՆԵՐ

     Veolia-ն ի հայտ է բերել եկամտաբեր եւ զգալի ներուժով օժտված սեկտորներով յոթ հիմնական զարգացող շուկաներ, որտեղ ռեսուրսների հետ կապված լարվածությունը հանգեցնում է նեղ մասնագիտական ունակությունների նկատմամբ պահանջարկի աճի: Այս սեկտորները նոր հնարավորություններ են բացում շրջակա միջավայրի հետ կապված ծառայությունների համար, որտեղ Veolia-ն արդեն ապահովում է ելակետային լուծումներ.

  • Վերարտադրող տնտեսություն, որը կօգնի լուծել հումքի, ջրի և էներգիայի ռեսուրսների նվազեցման խնդիրը,
  • Նորարարական լուծումներ, որոնք կբարելավեն կյանքը քաղաքներում և  հարակից ծառայություններում,
  • Աղտոտման առավել դժվար տեսակների վերամշակում, ինչպիսիք են թունավոր թափոնները, վերամշակվող տիղմը և աղտոտված կեղտաջրերը,
  • Նավթահորերի, նավերի, ինքնաթիռների և միջուկային արտադրությունների սարքավորումների շահագործումից հանում,
  • Սննդամթերքի և խմիչքի արդյունաբերություն, որը կապահովի առողջապահության, անվտանգության և որակի խիստ չափանիշների համապատասխանությունը,
  • Լեռնահանքային արդյունաբերություն, որը պահանջում է մեծ ռեսուրսներ,
  • Նավթի և գազի արդյունաբերություն, որի կառավարմանը ներկայացվում են ավելի ու ավելի մեծ բնապահպանական չափանիշներ: